«Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, թե ԼՂ-ում դարձյալ ծածանվելու է ադրբեջանական դրոշը, թե իբր իրենց ռազմական հզորությունն իր դերն է խաղալու ԼՂ հարցի արդարացի լուծման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում»:
«ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ սխալ է Եվրամիությունն ու Եվրասիական միությունն իրար հակադրելը: Երեկ «Ժամանակը» նրանից հետաքրքրվեց՝ ինչպես է նման տեսակետ հայտնում, երբ հենց ԵՄ-ն ասում է, որ դրանք անհամատեղելի են»:
«Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով Վճռաբեկ դատարանը իր վճիռը վերջապես ուղարկել է կողմերին»:
«Քավորը եղել է Սերժ Սարգսյանը, մասնակցել են շախմատիստի հարազատները, ընկերները: Սպորտի ոլորտի այլ ներկայացուցիչներ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի նախարար Յուրի Վարդանյանը, ներկա չեն եղել»:
«Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դժվարացավ հստակ կանխատեսումներ անել՝ Թուրքիայում ընթացող գործընթացները կզարգանա՞ն, թե՞ ոչ»:
Այսօր Սերժ Սարգսյանը նախագահականում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրելու՝ ՎՊ բացահայտած խախտումների առթիվ:
«Սևան քրեակատարողական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը երրորդ օրն է՝ ի նշան բողոքի կարել է իր աչքերն ու բերանը»:
ԱԺ-ն աշխատավարձը քարտային սիստեմով է վճարում, և առանձնապես կապ չունի՝ Ծառուկյանն «անձամբ է ճանաչում», թե Էդոն (Ծառուկյանի օգնականը):
«ՀՀԿ-ում հակասությունները խորանում են ծերերի ու երիտասարդների միջև»:
«Չնայած երիտասարդ տարիքին, Դավիթ Սեդրակյանը բավական լուրջ բիզնեսներ ունի: Նա արտադրական, առևտրային և սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը և 100 % բաժնետերն է»:
«Ավարտվեց քաղաքական ցիկլը (շրջափուլը), ավարտվում է նաև այս տարվա քաղաքական սեզոնը, և շատ հավանական է, որ մինչև սեպտեմբեր որևէ լուրջ իրադարձություն տեղի չի ունենա: Արդյունքներն ամփոփելու ժամանակն է, ու առայժմ փորձենք պարզապես թվարկել քաղաքական հիմնական խաղացողներին»:
«Եթե ես դադարեմ վստահել որևէ մեկին, ու բոլորին ստուգենք, բնականաբար, կյանքը կանգ կառնի»:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն աշխատանքային այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ տեսչության մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ ստիպված են եղել դիմում գրել և հեռանալ»:
«Երեկ խորհրդարանում համառորեն պնդում էին, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական է տվել»:
«Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ Գուրգեն Եղիազարյանը չի հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին, նա միայն երկու ամսով սառեցրել է իր գործունեությունը»:
«Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի զոքանչը՝ տիկին Անահիտը, որը նաև նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի քույրն է, իրենց շենքի բակի բասկետբոլի դաշտի դուռը փակել ու վրան կողպեք է կախել»:
«Փաստորեն, կարելի է ենթադրել, որ նախագահականում ջրի փոխարեն կոնյակ են խմում. համենայնդեպս, անհասկանալի է, թե ամսական ամենաքիչը 25-30 լիտր կոնյակն ինչպես է սպառվում»:
«Ես չեմ ասել՝ ծառերը կտրեք, ես ասել եմ՝ ուրիշ բան էլ աճեցրեք, որ մթերման հետ կապված խնդիրներ չառաջանան: Ծառ կտրելու մասին ընդհանրապես խոսք չի եղել»:
«Իսկ գիտե՞ք՝ ով է այն երջանիկ գնորդը, որն այդքան էժան ձեռք է բերելու ավելի քան 2 հազար քմ մակերեսով այդ անշարժ գույքը»:
«ԱԱԾ նախկին փոխնախարարը ՍԴՀԿ անդամ դարձավ համաժողովրդկան շարժման ծաղկուն շրջանում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալը համարվում էր պատվի հարց»:
«Ես ուզում եմ, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկանա և իմանա, որ երկրագունդը շատ փոքր է, և յուրաքանչյուրի գործողությունները, գործունեությունը և քայլերը հայտնի են դառնում վաղ թե ուշ»:
«Հետաքրքիր է դասավորվել դատաիրավական ԾԻԳ-ի ճակատագիրը նաև մինչ Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումները»:
«Խորհրդարանում նոր ավանդույթ է ձևավորվել՝ թիկնապահներով կամ օգնականների ուղեկցությամբ շրջելու ավանդույթ»:
«Շատ հնարավոր է, որ խախտումներ տեղի ունեցել են: Կավարտվի քննությունը, և բոլորս կիմանանք` ինչ խախտումներ են տեղի ունեցել և ովքեր են մեղավորները»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասրակական կազմակերպությունը երեկ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան տեղյակ պահելով, որ շուկայում շարունակվում են վաճառվել առողջության համար վտանգավոր պաղպաղակներ»:
«ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանյանը, «Ժողովուրդի» տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացել է»:
«Եվրասիական միությունը հարցվածներից ոմանք ասոցացրել են Սովետական Միության հետ»:
«Վերջին օրերին պետության հաշվին գործուղումները շատացել են: Օրեր առաջ ՀՀԿ խմբակցության պատվիրակությունն էր մեկնել Չինաստան, կազմը ձևավորել էին հիմնականում ՀՀԿ-ական կանանցով՝ Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Պողոսյան և այլք»:
«Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տեղյակ չէ և անգամ չի էլ լսել, որ անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս»:
«Բյուջեի 70 տոկոսը չի կարող մսխվել, քանի որ դա նշանակում է, որ ոչ մի պետական ծառայող աշխատավարձ չպետք է ստանար»: