
Գագիկ Ծառուկյանի և Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները լավացել են

Վերջին շրջանում «լավացել» են Գագիկ Ծառուկյանի և Վովա Գասպարյանի հարաբերություները, գրում է«Հրապարակը» թերթը և հավելում՝ վերջին շրջանում նրանց հանդիպումներն անչափ ինտենսիվացել են. «Նրանք մինչև Ծառուկյանի քաղաքականության մեջ մտնելն էլ շատ մոտ էին. աոաջին աոյուծը հենց Վովաև է նվիրել Ծառուկյանին, այդտեղից էլ ծագել է Ծառուկյանի մեծ սերը առյուծների հանդեպ, բայց երբ Քոչարյանը որոշեց ստեղծել ԲՀԿ-ն, Վովայի ու Ծառուկյանի միջով սև կատու անցավ, որովհետև հոկտեմբերի 27-ից հետո առանձնապես լավ չէին նաև Վովայի ու Քոչարյանի հարաբերությունները»։ Ի դեպ, Վովա Գասպարյանն իր ոստիկանական մկրտությունն ստացել է հենց Կոտայքի մարզից։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։