
«Ոչխար» բառը սիրում է նաև Սժ նախագահ Հովիկ Աբրահամյանը

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ոչխար» բառը սպառնում է իր հաստատուն տեղը գտնել հայ պաշտոնյաների բառապաշարում։ Պարզվում է` Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը միակը չէ, ով շատ է սիրում այդ բառը և հաճախ է օգտագործում այն։ «Ոչխար» բառը սիրում է նաև Սժ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Աժ աշխատակազմում պատմում են, որ ամիսներ առաջ Աբրահամյանն այդ կերպ է դիմել աշխատակազմի աշխատակիցներից մեկին։ Ընդհանրապես աշխատակազմում դժգոհում են, որ Աբրահամյանը բավական կոպիտ է խոսում աշխատակիցների հետ և սրա արդյունքում է, որ նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Աժ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, թեև նրա դիմումը պաշտոնապես մեկնաբանվեց այլ աշխատանքի անցնելու առաջարկով։ Ըստ աշխատակազմում շրջանառվող խոսակցությունների, Հովհաննիսյանը նման որոշում է կայացրել Հովիկ Աբրահամյանի հետ ընդհարումից հետո»։
Կարդացեք ՀԺ-ի այսօրվա համարում: