«Օրերս Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ժողով է եղել, որին մասնակցել է նաև Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանը: Թաղապետարանում արդեն բոլորը տեղյակ են, որ հենց նա է լինելու իրենց ապագա ղեկավարը»:
«Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փորձում է իր եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, որն այժմ ձերբակալված է և գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, փաստաթղթերով ձևակերպել որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, որպեսզի պատժից ազատվի»:
«Խոսքը աոևտրատնտեսական հարաբերությունների մասին է, ինչը չի կարող մրցակից լինել ՌԴ-ին»:
«Երևանի կենտրոնում գտնվող մի քանի փոքր և միջին խանութներում առևտրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են»:
«ԼՂՀ Մարտունիի զորամասերից մեկում երկուսուկես ամիս ծառայած ծովագյուղցի Հայկ Կալեյանի ինքնասպանության մասին երբևէ չի բարձրաձայնվել»:
«Նախօրեին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում կրակոցներ են հնչել: Տեղի բնակիչներից մեկը գնացել է աներոջ տուն, սկզբում քարերով հարվածել տան պատուհաններին, այնուհետև կրակել»:
«Երեկ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր, ՀԱԿ վարչության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Մարտի 1-ի 10 զոհերից 7-ի հարազատների հետ»:
«Գազի գինը բարձրանում է, իսկ աշխատավարձը, թոշակները ցածր են: Մարդկանց վիճակը գնալով վատանում է: Ապրելակերպ չկա, ամբողջ ձմեռը ով պետք է այդքան մարդկանց թաղի, բոլորը կցրտահարվեն, կմեռնեն»:
«Գևորգյանը սպանվել է Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ՝ ճակատին արձակված կրակոցից, որը, ենթադրվում է՝ արձակվել է դիպուկահարի կողմից»
«Երեկ ոստիկանությունը, «կատարելով իր խոստումը», կարկտահարությունից տուժած Արմավիրի բնակիչներին է փոխանցել 20 միլիոն դրամ գումար»:
«Կարևորը ոչ թե կտրողի ձեռքը բռնելն է, որոնք, ի դեպ, դա անում են 5000 դրամով, այլ այն մարդու, ով պատվիրել է դա անել»:
«Ի տարբերություն ՀՀ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իր սեփական միջոցներից գումար հատկացնել օրերս Արմավիրի մարզում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին»:
«Իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը»:
«Ընկերության պահեստների հրդեհից հետո տնօրինությունը անելանելի վիճակում է, ու դեռ պարզ չէ, թե ինչպես կարող են վերադարձնել գյուղացիների պարտքերը: Մինչև ընկերության հրդեհվելը «Սպայկան» խոստացել էր քիչ-քիչ մարել գումարը»:
«Որևէ երկրի, որևէ բևեռի կամ նույնիսկ որևէ արժեքի հանդեպ կույր պաշտամունքը կամ կույր ատելությունը միևնույն գավառամտության դրսևորումն է»:
«Երեկ Սարդարապատում կայացած տոնակատարություններից հետո, որոնց ընթացքում ոստիկանները հսկում էին Արմավիրի ճանապարհը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից «Ժամանակը» փորձեց տեղեկանալ՝ ինչպե՞ս են դա ընդունել արմավիրցիները, որոնք այդպես էլ չհանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ»:
«Հենց ոստիկանապետ Տիգրան Գալստյանի աշխատասենյակում ոստիկանները բախվել են գեներալներից մեկի «տղաների» հետ»:
«Արձակագիր Լևոն Խեչոյանը հրաժարվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից: Հանրապետության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը երեկ պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել մի խումբ անձանց, այդ թվում՝ Խեչոյանին»:
«ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրեթե ամեն օր գործի գնալիս և վերադառնալիս ահաբեկում է շրջակայքի բնակիչներին և իր ճանապարհին հայտնված մեքենաների վարորդներին»:
«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ն դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքնով էր Երևանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր և իրավաչափ»:
«Գրեթե մեկ շաբաթ է՝ համառորեն տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ է արվել կամ արվելու»:
«Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթևեկությունը: Սակայն շաբաթ օրը գեներալի եղբորորդին՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, «քաջություն ու կամք» դրսևորեց՝ դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ»:
«Երեկ «Ժողովուրդի» խմբագրություն են դիմել «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդները և ավիաինժեներները՝ պատմելով, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել»:
«Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իջել էր բեմից ու համբուրել մեծ թվով ԲՀԿ-ականների»:
«… Սիրելի Զարուհի, ես բացարձակապես Ձեր քաղաքական ուժի կողմնակիցը չեմ, բայց Գալուստ Սահակյանի փոխարեն Ձեզնից ներողություն եմ խնդրում: Ես դա անում եմ տղամարդկանց ամբողջ ցեղի անունից, որին պարոն Սահակյանը և ես պատկանում ենք»:
«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ «ելույթ» ունեցավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ Նովոն: Պատգամավորի ելույթն ամենևին կապ չուներ հանրապետությունում տեղի ունեցած կարկտահարության հետևանքները վերացնելու մասին քննարկվող թեմայի հետ»:
«Մինչ որոշ ՀՀԿ-ականներ այս կամ այն բացատրությունն են տալիս, թե ինչու իրենք դեմ քվեարկեցին Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելուն ուղղված քայլին, «Ժամանակի» աղբյուրների տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ում ուղղակի կատարել են վերևից իջեցված հրահանգը»:
«Հերթական միջնորդությունն է ներկայացվել ու դատարնն էլ հերթական անգամ այն բավարարելու է»:
«Արդեն երկու օր է՝ համացանցը ողողված է տեղեկությամբ, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ինտերնետային կայք բացել՝ իր վասին վատ բան գրողներին «տոպկելու համար»»:
«ԲՀԿ-ականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ»: