Բնակիչներին պարտադրում են ջրաչափեր տեղադրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներին պարտադրումի ջրաչափեր տեղադրել, սակայն մարդիկ չեն ենթարկվում։ Բնակիչների խոսքով՝ ջուրն իրենց հասնում է ինքնահոս եղանակով պապենական սարերից, և ընկերությունր որևէ ծառայություն չի մատուցում իրենց, ավելին, անգամ «փտած խողովակները չեն հիմնանորոգում»։ Նույնիսկ մտավախություն կա, որ ջրաչափ դնելուց հետո խողովակները կպայթեն։ Իսկ «Հայջրմուղկոյուղին», փոխանակ իրավիճակից ելքեր գտնի, հեշտ փող աշխատելու տարբերակ է մշակել։ Նրանք ջրի հաշվարկը կատարում են խողովակի տրամագծով կամ անձի թվով՝ մեկ անձի համար հաշվարկելով 5 խմ ջուր, և ամսական ամեն ընտանիքի պարտադրում են վճարել 10-18 հազար դրամ»։
Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։