
«32»-ը հեռարձակվելու է Հ1-ո՞ւմ

«ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` «32 ատամ» ակումբի հաղորդումներն այսուհետ եթեր են հեռարձակվելու Հանրային առաջին ալիքով։ Իսկ Հ1-ի նոր եթերաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 22-ից։ Թերթը հիշեցնում է, որ դեռևս ամիսներ առաջ էր անդրադարձել, որ «32 ատամ» ակումբը հեռանալու է «Արմենիա» հեռուստաընկերություևից։ Սակայն ակումբի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյաևը թերթի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը։ Երեկ «ժողովուրդը» կրկին դիմել է Կարեն Բաբաջանյանին՝ ճշտելու՝«32 ատամը» եթեր հեռարկվելու է Հ1–ով թե ոչ, սակայն նա կրկին հերքել է. «Ձեր տեղեկությունները սխալ են։ Առաջիկայում կիմանաք»։
Կարդացեք «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։