
Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել է

«Ժողովուրդ» թերթը գրում. «Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի սռջև ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է։ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսանից «ժողովուրդը» տեղեկացել է, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետևաևքով»։ Թե ի՞նչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել մեր երկրում, պարզ չէ։ Գուցե ՀՔԾ ում է ինչ-որ բան փոխվել. Բայց փաստ է, որ օրը ցերեկով Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները մնացին անպատիժ»,-
Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։