
Ռուբեն Ջաղինյանը և Գևորգ Ալթունյանը խնդիրնե՞ր ունեն

«ժողովուրդի» տեղեկություններով՝ վերջին շրջանում Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը եւ Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գեւորգ Ալթունյանը աշխատանքային լուրջ խնդիրներ ունեն։ Գ. Ալթունյանն անգամ հայտարարել է, թե Ռ. Ջաղինյանի հետ անհնար է աշխատել եւ այդ մասին տեղեկացրել է ՀՀ նախագահական նստավայրի համապատասխան օղակներին։ Արդյո՞ք ամեն ինչ այդքան լուրջ է։ «ժողովուրդը» փորձել տեղեկությունը ճշտել անձամբ Գեւորգ Ալթունյանից։ Վերջինս ասաց, թե իրականում նման բան չկա։ «Ռուբեն Ջաղինյանին ճանաչում եմ շատ-շատ վաղուց, մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք իրար հետ ու այդ մտերիմ հարաբերություններով Էլ շարունակում ենք աշխատել։ Ես չգիտեմ, թե ում համար է բարդ աշխատել, ինձ համար շատ հեշտ Է իր հետ աշխատել։ Մենք միասին աշխատել ենք նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, այդ ժամանակվանից ինչպես մարդկային, այնպես Էլ շատ ջերմ աշխատանքային փոխհարաբերություններ ունենք»,–ներկայացրել է Գ. Ալթունյանը։
Այս մասին կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: