Գևորգ Կոստանյանը ազատելու է

«ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին։ Ըստ նույն տեղեկությունների՝ Գ. Կոստանյանը մի քանի դատախազների հետ զրույցում, խոսելով Վ. Մարգարյանի մասին, ասել Է, թե «դրան ասե՛ք, թող աչքիս չերևա ընդհանրապես»։ Երեկ «ժողովուրդը» զրուցել է Վ. Մարգարյանի հետ նրա ապագային առնչվող հարցեր ճշտելու ակնկալիքով։ «Ես նման տեղեկություն չունեմ»,– թերթի հետ զրույցում կարճ ասել է դատախազը։ Հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Գ, Կոստանյանի հետ, դատախազը պատասխանել է. «Աշխատանքային, կառուցողական, որևէ լարված հարաբերություն չկա, ես աշխատում եմ»։ Դիտարկմանը, թե Գ. Կոստանյանը լուրջ կադրային փոփոխություններ է կատարում և որոշել է իրեն աշխատանքից, ազատել, Վ. Մարգարյանը նշել է. «Ես աշխատում եմ»։ Նույն թեմայով մեկ այլ հրապարակման մեջ «Ժողովուրդը» գրում է. Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի «սև ցուցակում գտնվող» Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանը «ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, թե ինքը արձակուրդի մեջ է, և իրեն աշխատանքից չեն ազատել. «Ոչ էլ դիմում եմ գրել։ Նման բան չկա, դիմե՛ք մեր հանրային կապերի վարչություն, Ձեր հարցերին կպատասխանեն։ Ես արձակուրդում եմ։ Լավ եղավ, ցտեսություն»,– ասել է թերթի զրուցակիցն ու անջատել հեռախոսը։

Այս մասին կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս