«Բազմապրոֆիլ շենքի» սեփականատերը նախագահի աշխատակազմի ղեկավա՞րն է
«ՀԺ»-ն գրում է. Երևանի Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող հին կաթսայատան տեղում «բազմապրոֆիլ շենք» կառուցելու նախագծի սեփականատերը, ըստ տարածքի բնակիչների «բացահայտման», Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է։ Արդեն մի քանի ամիս է տարածքի բնակիչները ոտքի են կանգնել և պայքարում են իրենց իրավունքների ոտնահարմամբ կառուցվող հյուրանոցի դեմ՝ այս ընթացքում ենթարկվելով կարմիր բերետավորների կողմից ահաբեկումների, թաղային խուլիգանների կողմից սպառնալիքների, ոստիկանության հետ քաշքշոցների։ Նրանց անհեթեթ հարցաքննությունների պատրվակով շարունակ հրավիրվում են ոստիկանություն։ Բնակիչներն այլեւս վստահ են, որ այս ամենր հրահանգավորվում է Բաղրամյան 26– ից։ Նրանք նաև սեփականատիրոջ անձով են պայմանավորում անհայտ կառուցապատող «Լարկո գրուպ» ընկերության դեմ Երևանի քաղաքապետի, Կենտրոնի թաղապետի, գործին միջամտող Աժ պատգամավորի և այլ չինովնիկների անզորությունը, ինչպես նաև տասնյակ քաղաքացիների դիմումի հանդեպ Սերժ Սարգսյանի անտարբերությունը։ Բնակիչները նաև սպառնում են՝ եթե Վ. Սարգսյանը հետ չկանգնի նախագիծն իրականացնելու գաղափարից, ապա իրենք հետաքրքիր պատմություններ կհրապարակեն թեմայի շրջանակներում։
Այս մասին կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօվա համարում։