«Քավոր Հարութի» որդին ազատության մեջ է

Գյումրիում հայտնի «Քավոր Հարութի» որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, ազատության մեջ է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը ասել է, որ Գեւորգ Խաչատրյանը «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ, իսկ հոկտեմբերի 7-ին դատարանը որոշում է կայացրել եւ նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նրա նկատմամբ համաներում չի կիրառվել, հայտնի չէ՝ կկիրառվի, թե ոչ:

Կայքը փորձել է կապվել նաև «Քավոր Հարութի» հետ, իմանալ՝ ինչպես է որդին, սակայն, վերջինս, տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, անմիջապես անջատել է հեռախոսը եւ այլեւս չի պատասխանել  կայքի  զանգերին:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Տեսանյութեր

Լրահոս