Վազգեն Մանուկյանը կառավարության հրաժարականի կարիք չի տեսնում
«Ժոդովուրդը» գրում է. ՀՀ պետական բյուջեի 2014թ. նախագծում կառավարությունր 2013թ. ՀՆԱ աճի կանխատեսումն իջեցրել է մինչև 4,1%։ Չնայած այն բանին, որ դեոևս 2013թ. սկզբին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության առջև հստակ առաջադրանք էր դրել ապահովել 7% տնտեսական աճ, իսկ 2013թ. պետական բյուջեի հիմքում դրվել էր 6,2% կանխատեսումը։ ՀՀ կառավարությանը տնտեսական աճի տեմպի նվազումը բացատրել է ինչպես ներքին զարգացումներով, այնպես էլ համաշխարհային տնտեսության աճի դանդաղացմամբ։ Պարզվում է՝ 2014թ. պետբյուջեի հիմքում ՀՀ կառավարությանը դրել է 5.2% տնտեսական աճի կանխատեսում։ Այս առիթով «Ժոդովուրդ» թերթը զրուցել է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վագեն Մանուկյանի հետ։
-Պարոն Մանուկյան, ՀՀ կառավարությունը տարեսկզբին խոստացել էր 7% տնտեսական աճ, բայց ընդամենը 4,1% տնտեսական աճ է գրանցել։ Այսինքն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի կարողացել իր խոստումը կատարել։ Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի Սերժ Սարգսյանի հաջորդ քայլն այս դեպքում։
– Գիտե՞ք, Դուք այժմ այն խոստումների հետ գործ ունեք, որոնք ամենադժվարն Է քննադատելը, որովհետև եթե ուշադիր նայեք, կտեսնեք, թե աշխարհում ինչ է կատարվում։ Նույնը կատարվում է Անգլիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում կամ ճապոնիայում, կառավարությունը ոչ թե խոստանում է, այլ կառավարությունը կանխագուշակում է ինչ-որ մի հատ աճ։ Եվ անցնում է մի քանի ամիս, ու այդ աճի թվերը սկսում են փոխվել։ Հիմա ինչքանով առաջին ասված թիվը, կանխագուշակումը ապացուցային է, դա արդեն ուրիշ բան է։
– Բայց չէ՞ որ մինչ կոնկրետ թվեր ներկայացնելը կառավարությունը պարտավոր է մանրակրկիտ քննարկել և հաշվարկել բոլոր ռիսկերը, որպեսզի կառավարության ներկայացրած ծրագիրը, ի վերջո, տարբերվի սովորական սուրճի բաժակով գուշակությունից։ Հնարավոր չէ՞ մինչև թիվ հրապարակելը հասկանալ, թե արդյոք իրենք ունա՞կ են իրականում նման տնտեսական աճ ապահովել։
– Չէ՛, չէ՛, կներեք, բայց տնտեսությունը նամանավանդ ազատ շուկայի հետ կապ ունեցող պետության մեջ միայն աշխատանքի հետ չէ կապված։ Տարբեր տեսակի պարամետրերից է կախված, հիմա ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խոստացել էր, ասենք, 2-4 տոկոս տնտեսական աճ և, ասենք, 2-ի վրա է կանգնած, ու կանխագուշակում են, որ դա կարող Է ավելի իջնել։ Այսինքն՝ դրանք այն թվերն են, որոնք կարող ես կանխագուշակել։ Բայց սա այն խոստումը չէ, որ պետք է ասես, որ խոստացավ, պետք է անպայման անի։ Տարբեր երկրների համեմատությամբ խոստացած-չկատարածների մեջ ամենաքիչը սա եմ համարում, որ խաբեցին։
– Համենայնդեպս, Դուք այն կարծիքին եք, որ Տ. Սարգսյանը չի ստել, նա ընդամենը չի կարողացել իրականացնել տված խոստումները։ Սակայն թույլ տվեք նկատել, որ նորմալ երկրներում նման դեպքերում կառավարությունները պարզապես հրաժարական են տալիս։
– Չէ՛, ես չեմ տեսնում, որ իր հրաժարականը… ես իմ ասածի մեջ շատ պարզ բան եմ ասում, այն երկրներում, որտեղ ազատ տնտեսական համակարգ է, տնտեսական աճը հիմնականում կանխագուշակում են։ Այսինքն՝ դա պրագնոզներ են, և այդ պրագնոզները մեկ տարվա ընթացքում ամսեամիս փոխվում են։ Հիմա Չինաստանում պրագնոզը մեծ էր, բայց պարզվում է, որ դրան չի հասնում կամ, օրինակ, Միացյալ Նահանգներում։ Այսինքն՝ դա այն խոստումը չէ, որ ասես՝ կառավարությունը խոստացել է ու անպայման պետք է կատարի։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: