Պուտինը կայցելի՞ Հայաստան

«Ժողովուրդը» գրում է . Տևական ժամանակ է՝ Սերժ Սարգսյանը փորձում է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն։ Քանի դեռ Ս. Սարգսյանն ակտիվորեն զբաղված Էր Հայաստանի Եվրաինտեգրացիայով, այդ այցը ոչ մի կերպ գլուխ չէր գալիս։ Հիմա՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո, ըստ «ժողովուրդի» տեղեկությունների, Ս. Սարզսյանը կրկին ձեռնամուխ է եղել այդ գործին։ Նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի 16-ին Պուտինը կայցելի Հայաստան։ Նա հոկտեմբերի 15-իև լինելու է Տուապսեում՝ նավթի վերամշակման գործարանի բացմանը, որից հետո լինելու է Երևանում։ Սակայն թերթի աղբյուրները պնդում են, որ այս հարցը վերջնական հստակեցված չէ։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031