Արմեն Ավետիսյանը՝ գաղտնի ցուցակի մասին. խոստացել է անուններ չհրապարակել

Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին։ Թերթը հիշեցնում է, որ երբ 2005-2006թթ. Ա. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման՝ ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում և արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին։ Եվ ահա բանտից դուրս գալուց տարիներ հետո Ավետիսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներում համասեռամոլները չեն ծավալվել նախագահականում։ Ըստ նրա՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշմաև տեր անձինք «միայն ՀՀ կառավարության ղեկավար կազմում են մնացել հնուց»։ Իսկ թե ովքեր են նրանք, Ա. Ավետիսանը չի մանրամասնել՝ ասելով. «Այդ ցուցակները հանձնվել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանիև և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին։ Երբ լուրը տարածվեց, հենց այդ ցուցակի մարդիկ գնացել էին վարչապետ Մարգարյանի մոտ՝ պարզելու՝ իրենց անունը կա՞, թե՞ ոչ։ Մարգարյանը շատ վատ վիճակում էր։ Ասենք՝ ո՞նց կլինի, իր տիպի հայ տղամարդը, որը գիտի դա ու ամեն օր պարտադրված բարևում էր և հաց էր ուտում նրանց հետ։ Ես ահազանգում էի դա, և այսօր Կոմայգին այդ ամենի հետևանքներից մեկն  է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել»,-ասել է Ա. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ նույնիսկ Ա. Մարգարյանն ասել է՝ տալիս-տալիս ես, միանգամից մասոնների ցուցակն էլ տուր։

Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է նաև, թե կառավարության կազմում միասեռականների  առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունն արդյունք է տվել։

Տարիներ առաջ Դուք հայտարարեցիք, թե երկրի բարձրագույն ղեկավարության կազմում բազմաթիվ համասեռամոլներ կան, որոնց ցուցակը Ձեր ձեռքի տակ է, և այն կհրապարակեք։ Դրանից հետո, սակայն, Դուք լռեցիք, ու այդ խոսակցությունը կարծես թե «փակվեց»։ Ինչո՞ւ։

-Չփակվեց, ինձ փակեցին, իսկ դրանք տարբեր բաներ են։ Ես բանտից դուրս գալուց հետո էլ եմ այդ թեմային արձագանքել։ Իսկ ինձ կալանավորելու պատճառաբանությունն այսպես էր՝ հակահրեական, հակաքրդական տրամադրությունների, իբրև թե փոքրամասնություններին վիրավորելու կամ ահաբեկելու համար, մեղադրանքն այդ հոդվածի տակ էր։ Բայց դե անգամ մամուլն է արձագանքել, որ այդ ամենը նշված ցուցակի պատճառով է եղել։ Ես այդ անունները հրապարակել եմ, և մինչև այսօր էլ այդ անուններն արծարծվում են։ Եվ վերջերս էլ Գառնիկ Իսագուլյաևը, որն այդ ժամանակ կարծեմ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում էր աշխատում, ասաց, որ այո՛, Ա. Ավետիսյանն ինձ տվել է ծրարներ, որոնք հանձնել եմ և՛ Ռոբերտ Քոչարյաևիև, և՛ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, որն այն ժամանակ ՀՀ վարչապետն էր։

-Իսկ ինչո՞ւ այդ ցուցակները բացահայտ չհրապարակեցիք, այլ ուղարկեցիք երկրի նախագահին ու վարչապետին։

-Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետև դա իսկապես շատ լուրջ էր։ Ես այն ժամանակ տեղեկացնում էի, որ դա համատարած ձեր դռներն է ծեծելու, ինձ ասում էին, թե դու կատակում ես։ Այն ժամանակ Կոմայգին նոր էր ձևավորվել, ինչպես ասում են, դա Գոմայգու վերածվեց։ Ես այդ ամենը զգուշացնում էի ու ասում էի, որ ես շոու չեմ ուզում։ Ինձ պետք էր, որ հարցը լուծվեր։ Իմ մտահոգությունն այն էր, որ դա աստիճանական չիջնի ներքև, եթե վերնախավում կա, ապա տրամաբանական է, որ դա իջնում է, և ամբողջ ազգը, լեզուս էլ չի պտտվում ասեմ, ապրելու է այդ կյանքով։ Ու ես  գոհ եմ, որ դա կասեցվեց։

-Խնդրում եմ՝ նշեք, թե այդ ցուցակում կոնկրետ ո՞ւմ անուններն են նշված։ Դուք ժամանակին երեք գերատեսչության անուն էիք հրապարակել, որտեղ կային համասեռամոլներ։

-Ես նշել էի նախագահի աշխատակազմը, կառավարությունը և արդարադատության նախարարությունը։ Ես դա չեմ բացահայտել. դա բացահայտված էր, ուղղակի ես սկսել եմ խոսել դրա մասին։ Ես կարող եմ մի բան ասել, որ այդ հայտարարությունից հետո իշխանական շրջանակներնց և ուժային կառույցներից ինձ հանդիպել են, պարզելու՝ իսկապե՞ս այդքան լուրջ է խնդիրը։ Ես դրանից հետո պայմանավորվել եմ  բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու խոստացել եմ չհրապարակել  անուններ,  դրանից հետո շատ հարցեր լուծվել են, և ես չեմ ուզում խախտել մեր պայմանավորվածությունները և նորից սկսել 10 տարվա գործից խոսել։ Այսօր Կոմայգին այդ ամենի հետևանքներից մեկն է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս