Նախագահի թեկնածուները կշատանան

«Հրապարակը» գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացված՝ ՀՀ նախագահի թեկնածուի 10 տարի Հայաստանում ապրելու ցենզի վերանայման առաջարկը, որը եվրոպական կառույցների պահանջն է, «Հրապարակի» տեղեկություններով, հանձնաժողովը, ըստ ամենայնի, չի բավարարի, որովհետև իշխանությունը կողմ չէ այդ փոփոխությանը։ Այդ ժամանակ կարող է առաջանալ ոչ միայն Արմեն Սարգսյանի, այլև Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի, Էդուարդո էռնեկյանի. Արա Աբրահամյանի և «մնացյալների» հարցը, ինչն էլ հայաստանյան առանց այն էլ սուր գեոքաղաքակաև «վեճը» էլ ավելի կսրի։ Եվ այնուհանդերձ, Արմեն Սարգսյանը մի նեղ շրջապատում ասել է. Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակվելն առաջին քայլն է, երկրորդ քայլն ավելի բարձր պաշտոնի գնալը կլինի։ Թեև խոսքը դժվար թե նախագահի աթոռի մասին է, քանի որ հաջորդ ընտրություններին նրա՝ Հայաստանում «բնակվելու», այսինքն՝ դեսպան աշխատելու 5 տարին էլ դեռ լրացած չի լինի։ Ասում են՝ Արա Աբրահամյանն էլ իր հերթին  է ասել, իսկ ինչո՞ւ ոչ։ «Դրույթը վերանայելու դեպքում Արա Աբրահամյանը ևս լիարժեք իրավունք կունենա նախագահի թեկնածու գրանցվելու»,-ասում են նրա կողմնակիցները։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031