«X գրուպ»-ի Խաչիկը պարտվեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ մերժել է «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի՝ «ժողովուրդ» օրաթերթի եւ թղթակից Սոնա Գրիգորյանի դեմ ներկայացված հայցադիմումը։ Դատավորը նման վճիռ է կայացրել 9 ամիս տևած դատաքննությունից հետո։ Թերթը հիշեցնում է, որ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը տուգանել է «X գրուպ»–ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին, քանի որ նրան պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց ձվեր է իրացրել հայկական շուկայում։ Ընդ որում, լուրը գրելիս լրագրողը մեկնաբանությունների համար դիմել էր անձամբ Խաչատրանին՝ ներկայացնելով երկու տեսակետ։ Բայց հրապարակումից հետո Խաչատրյանը «վազել էր» դատարան՝ իբր իրեն զրպարտելու համար պահանջելով թերթին ու թղթակցին տուգանել 3 մլն դրամով։ Սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը, ի հուրախություն մեզ, գնահատել էր «ժողովուրդ» օրաթերթի կողմից ցուցաբերված լրագրողական բարեխղճությունը եւ օբյեկտիվությունը։ Ավելին, երեկվա վճռով, ըստ էության, Ափինյանն ապացուցել է, որ «ժողովուրդ» օրաթերթը ճշմարտությունն էր հրապարակել, գրելով որ Խ. Խաչատրյանը վաճառել էր ժամկետանց ձու։ Սա նշանակում է, որ դրանից բխող մյուս բոլոր դատական հայցերը, որոնք նույն Խ. Խաչատրյանը ներկայացրել է «ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ ևս 3 2 մլն դրամ պահանջով, պետք է մերժվեն, քանի որ սա համարվում է «ժողովուրդ» օրաթերթի և Ձվերի Խաչիկի միջև առկա վեճի առարկան։

Այս մասին առավել մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031