Թիկնապահ բոսը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից երեկ «ժողովուրդը» փորձել է պարզել, թե ինչ նորություն է իրեն հայտնի հուլիսին Մերձմոսկովյան ճանապարհներից մեկում պատահած վթարի գործից։ Թերթը հիշեցնում է այդ ողբերգական ավտովթարից հետո էր, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ծաղկավոր խալաթով դատարան էին բերել։ Աբրահամյանի պատասխանը սկզբում բավական ագրեսիվ Էր. «Դուք աղմուկի համար եք խոսում, գրում»։ Բայց չբավարարվեց դրանով, շարունակեց Սերժ Սարգսյանի հիշատակած «գաղջ մթնոլորտի» ուղղվածությամբ. «Դուք այնպես չեք անում, որ մեկի վիճակը լավանա, դուք ամեն ինչ անում եք, որ վիճակները անհասկանալի դառնան։ Ի՞նչ Է կատարվում, դատարանում դատավարություն է գնում, մենք նշանակել ենք ամենալավ դատապաշտպաններին, որ զբաղվում են այդ գործերով»։ Թվում Էր, թե Աբրահամյանի հետ մեր զրույցը կամաց–կամաց ստացվում Էր, սակայն այդ պահին որտեղից որտեղ հայտնվեց Արա Աբրահամյանի «նորաևշանակ թիկնապահը»՝ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյաևը և շեֆին «փրկելու» ակնհայտ քծնանքով վրա տվեց, թե «ի՞նչ եք հարցնում, այդ «հարցերին մենք պատասխանել ենք և վերջ»։ Անկեղծ ասած, մեզ ամենևին Էլ Գասպարիչի «մաշված» կարծիքը չէր հետաքրքրում, բայց, այնուամեայնիվ, հետաքրքիր էր բացահայտել կուսակցական բոսին «ախրաննիկի» կարգավիճակում։
Այս մասին կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։