Ըստ ՀՀ ոստիկանության՝ օֆշորի գործով գործողությունները դեռ շարունակվում են

«Ժողովուրդը» ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  փորձել է ճշտել, թե ինչ փուլում է գտնվում հայտնի օֆշորի գործը, քանի որ Կիպրոս մեկնած քննչական խումբն արդեն վերադարձել Է Հայաստան։ «Քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 11-19-ը քննչական խմբի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ընթացքում «HELLENIC BANK PUBLIK COMPANY» բանկից առգրավվել են «ABS GLOBAL SERVICE», և «STR EMERALD LIMITED» ընկերությունների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ քաղվածքները, հարցաքննվել են մի շարք անձինք։ Իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության կատարման համար պահանջվող քևնչական գործողությունների մեծածավալ և ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռևս շարունակվում են համապատասխան գործողությունները միջնորդության ավարտման ուղղությամբ»,–պատասխանել են ոստիկանության ՀԿԼՎ-ից։ Այս գործով տուժող, գործարար Փայլակ Հայրաապետյաևը «Ժողովուրդի» հետ զրույցում նշել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի, թե իրականում ինչ են բացահայ֊տել քննչական մարմինները։ Համե նայնդեպս, իրեն դեռևս ոստիկանություն չեն հրավիրել։

Այս մասին կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031