Հայաստանում շուտով կձևավորվի ընդդիմադիր մի նոր ուժ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում շուտով կձևավորվի ընդդիմադիր մի նոր ուժ, որն իր առջև խնդիր է դրել իրական պայքար տանել Հայաստանի Հանրապետրւթյունը դատարկոդ այս իշխանությունների դեմ. «Սասուն» ջոկատի հրամանատար, Աժ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ ձևավորվելիք նոր ուժը շուտով հրապարակային է դարձնելու իր գործունեությունը։ Հարցին, թե ովքեր են լինելու այդ ու ժի ներկայացուցիչները, և ինչ նպատակի համար Է այն ծնվում, Միքաելյանը պատասխանել է. «Նոր ուժը, ըստ Էության, արդեն ձեւավորվել Է, որի հանդես գալը՝ իր կազմով ժողովրդի առջև, ժամանակի հարց Է»։ Դիտարկմանը, թե Հայաստանում քաղաքական ու հասարակական ուժերի պակաս չկա, ինչ բաց կա, որ պետք Է լրացնի այդ նոր ձևավորվելիք ուժը, Միքայելյանը բացատրել է. «Մենք չենք ներկայանում կամ համալրում՝ ևս մեկով ավելանալու համար այլ գալիս ենք, լրացնելու այն բացթողումները, որոնք մեր ժողովրդին ու երկիրը հասցրել են այս վիճակին»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօվա համարում



