Կրեմլում որոշում է կայացվել անարձագանք թողնել Զորի Բալայանի նամակը

«Հայկական ժամանակը» գրում է. Երեկ ՌԴ նախագահի մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Ա. Ցիբուլինը պատասխանել է Զորի Բալայանի Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակի հետագա ճակատագրի վերաբերյալ «ՀԺ»-ի հարցին։ «Նամակին որեւէ տեսակի արձագանք նախատեսված չէ»,֊-ահա սա էր Ա. Ցիբուլինի պատասխանը։ Նախօրեին այս վարչությունից «ՀԺ»-ի թղթակցին հայտնել էին. որ նամակն իրենք փոխանցել են համապատասխան վարչությանը, իսկ հարցին, թե որն է պաշտոնական Մոսկվայի արձագանքը նամակի բովանդակության վերաբերյալ խոստացել էին պատասխանել մեկ օր անց։ Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ Կրեմլում որոշում է կայացվել անարձագանք թողնել Զորի Բալայանի պատմական էքսկուրսներով, երկարաշունչ եւ բազմաթիվ մտորումների տեղիք տվող նամակը։ Այստեղ իհարկե արտառոց ոչինչ չկա. այսինքն նորմալ է, որ Վլաղիմիր Պուտինը չպատասխանի եւ չարձագանքի այս նամակին։ Նամակի շուրջ բոլոր արտառոց իրադարձությունները տեղի ունեցան Հայաստանի ներսում. ՌԴ նախագահին ուղղված այդ չարաբաստիկ նամակի հայաստանյան եւ ղարաբաղյան արձագանքները մեղմ ասած մտահոգիչ են. եթե չասենք հուսահատեցնող… Գրում է թերթը և հավելում. …Երեկ «ՀԺ» թղթակիցը պատահական հեոախոսահամարներով զանգահարել Է ԼՂՀ տարբեր բնակարաններ եւ հարցրել թե մարդիկ ինչ են մտածում Ղարաբաղի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հավանականության եւ հեռանկարի մասին։ Արդյունքները լացացնող են, բառիս բուն իմաստով լացացնող։

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի»  այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս