Պառակտված ՀՀԿ-ն

Պատգամավորի բացակայությունը պատահական չէ ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանից վերադառնալուց հետո հաշվետու ասուլիսին հայկական պատվիրակության անդամներից մասնակցում էին միայն ՀՀԿ-ականներ Դավիթ Հարություևյանն ու Արփինե Հովհաննիսյանը։ Եթե ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության անդամ ոչ կոալիցիոն խմբակցություևների պատգամավորների՝ այդ ասուլիսները բոյկոտելը կարելի է նորմալ համարել, ապա առնվազն տարօրինակ Էր պատվիրակությունումՀՀԿ խմբակցության մեկ այլ ներկայացուցչի Նաիրա Կարապետյանի բացակայությունը։ Եվ սա այն դեպքում, երբ Ն. Կարապետյանն առիթը բաց չի թողնում լրատվամիջոցներով երևալու համար։ «ժողովուրդին» չի չի հաջողվեյ պատգամավորից մեկնաբանություններ ստանալ ասուլիսին չմասնակցելու վերաբերյալ. նա համառորեն չի պատասխանել «Ժողովուրդի» հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։ Մինչ այդ, տեսակետ կա, որ Ն. Կարապետյանի այս բացակայությունը պատահական չէ։ Նա իր այս քայլով ցանկացել է ընդգծված կերպով առանձնանալ Դ. Հարությունյան-Ա. Հովհաննիսյան զույգից, որոնք դարձել են ԵԽ ԽՎ-֊ում Զարուհի Փոստանջյաևի՝ ՍԵրժ Սարգսյանին խաղամոլության և 70 մլն եվրո տանուլ տալու մասին հարցի «մեղավորը»։ Հիշեցնենք, որ Ա. Հովհաննիսյանը Փոստանջյանին իր ձայնի իրավունքը զիջել էր Դ. Հարությունյանի ասելով։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս