
Վիգեն Սարգսյանը հերքում է

«Հայկական ժամանակը» իր երեկվա համարում գրել էր, որ ըստ Սայաթ Նովա 10/5 շենքի բնակիչների, այդ հասցեում հին կաթսայատան տեղը բնակիչների իրավունքների ոտնահարմամբ կատարվող շինարարության ետևում կանգնած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Երեկ նախագահական նստավայից հերքել են այս տեղեկատվությունը։ Ըստ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության «ՀԺ»-ին ուղարկված գրության, Վիգեն Սարգսյանը կապ չունի Սայաթ Նովա 10/5 հասցեում կատարվող շինարարաության հետ։ «Ձեր թերթի հոկտեմբերի 17-ի համարում տպագրված «Բաղրամյան 26-ից» վերնագրով հրապարակմանմեջ անհիմն և անհարկի հիշատակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը, այն կապելով կառուցապատող ինչ-որ ընկերության հետ և իբրև սեփականություն նրան վերագրելով մայրաքաղաքի Սայաթ-Նովա 10/5 հասցեում նախագծված «բազմապրոֆիլ շենքը», ինչը իրականության հետ ոչ մի աղերս չունի»,- ասված է Բաղրամյան 26-ի գրության մեջ։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։