
Անթասիբ նախարարը

Երեկ կառավարության նիստից հետո «ժողովուրդը» ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից փորձել է հետաքրքրվել, թե նա ինչպես է պատրաստվում պահել իր ղեկավարած գերատեսչության «թասիբը», և ինչու են իր աշխատակիցները կա՛մ ինքնասպան լինում, կա՛մ սպանվում»։ Խոսքը բնապահպաևության նախարարության վերջերս ՀՀ կառավարության շենքից նետվելու միջոցով ինքնասպան եղած աշխատակից Հայկ Հայրապետյանի և «Խոսրովի արգելոցի» սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյաևի մասին է։ Սակայն համակարգի թասիբի հարցը ամենաքիչն էր հետաքրքրում նախարարին։ Նա ասաց, թե շտապում է՝ առաջարկելով. «Գրե՛ք Ձեր ՛ հարցերը, և ես կասեմ, որ պատասխանեն»։ Նրա այս անհարգալից պատասխանից կարելի է ընդամենը մեկ եզրահանգում անել՝ նախարարին իր համակարգի աշխատակիցների ճակատագիրը չի հետաքրքրում, ու նա անգամ տղամարդկային թասիբից է զուրկ։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում