Դատախազության աշխատակիցները փնտրում են Կոստանյանի մտերիմներին

«Ժողովուդն» արդեն գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Ու քանի որ դատախազության համակարգում աշխատելը ոչ միայն ազդեցություն է, այլև ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն, ուստի համակարգի շատ աշխատակիցներ այս օրերին զբաղված են Կոստանյանի մտերիներ փնտրելով։ Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝դատախազության մի քանի աշխատակիցներ արդեն տարբեր խողովակներով Կոստանյանին փորձում են բացատրել, թե իրենք ինչպիսի լարված հարաբերություններ են ունեցել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, և թե ինչպես Է Հովսեփյանն «ընկած եղել իրենց հետևից»։ Հետաքրքիրն այն է, որ այսպիսի «փոխանցումներ» արել են նաև Հովսեփյանի համար վստահելի մարդիկ։ Այնուամենայնիվ երեկ «ժողովուրդը» փորձել է Գ. Կոստանյանից ճշտել, թե քանիսն են արդեն իրեն հավատարմության երդում տվել՝ փնովելով նախկին ղեկավարին, սակայն չստացվեց։ Նա գերադասել է անպատասխան թողնել:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերը։ Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031