Լրագրողների դեմ բռնություն գործադրելու առիթով հարուցված քրեական գործը կարճվել է
«Ժողովուրդը» գրում է. Մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում իբրև թե անզգույշ կրակոցից սպանված Լյուքս Ստեփաևյանի դին Մարտունուց Երևան տեղափոխելու ճանապարհին արձանագրված՝ միջադեպը դեռ երկար կհիշվի։ Այն տպավորիչ էր, քանի որ ծնողները, չհաշտվելով որդու կորստի հետ, որոշել էին նրա դին տեղափոխել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Սակայն ճանապարհին բռնություն կիրառվեց ոչ միայն մահացածի հարազատների, այլև լրագրողների նկատմամբ։ Թերթը հիշեցնում է, որ ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել Էին լրագրողների վրա և նրանցից խլել տեսանկարահանող սարքերը՝ ասելով, թե հրամանը վերևից է, չեն թողնի նկարել, որ «թուրքը չտեսնի, ուրախանա»։ Եվ ահա ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը որոշել Է մաքրել միջադեպի բոլոր, նաև իրավական հետքերը։ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ լրագրողների դեմ բռնություն գործադրելու, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առիթով հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Ի դեպ, Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը ևս Սևանի ճանապարհին խոշտանգումների Էր ենթարկվել, որի մասին հրապարակավ հայտարարել Էր, սակայն ավելի ուշ, չգիտես, թե ինչ պայմաններում, հայտարարեց, թե նման բան չի եղել։ Ու գործը դարձյալ կարճվեց։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում