
Ո՞ւմից պահանջենք մեր աշխատավարձերը

«Ժողովուրդը» գրում է. «Աշխատանքի պետական տեսչության աշխատակիցներն անելանելի վիճակում են հայտնվել։ Ահազանգելով «ժողովուրդի» խմբագրություն՝ նրանք պատմել են, որ մինչ օրս աշխատավարձ չեն ստացել և չգիտեն էլ, թե ում դիմեն։ Մեր տեսչությունը նախկինում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ էր, սակայն այժմ ուզում են միավորել ՀՀ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ պետական տեսչությանը։ Ու քանի որ ներկա պահին այդ միավորման պրոցեսն է ընթանում, ուստի մենք չգիտենք՝ ումից պահանջենք մեր աշխատավարձերը։ Երկու նախարարություններում մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը»,- ֊մտահոգված ասաց աշխատակիցեերից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով թերթ չի նշում»։ «ժողովուրդը»-ը փորձել է նախ պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից հայտնել են, որ շուտով խնդի կկարգավորվի։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: