«Նրանք, ովքեր հայտարարում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր, աոնվազ անկեղծ չեն։ Չնայած առկա որոշակի ճգնաժամային իրավիճակին, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի չէր, և ոչ մի քաղաքագետ, ոչ մի քաղաքական գործիչ չէր կարող վերլուծել, որ դա այս պահին տեղի կունենա։ Տիգրան Սարգսյանի հրաժարականն, այնուամենայնիվ, անակնկալ էր»
. «ԲՀԿ-ին իսկապես կարելի է կարեկցել` անընդհատ նույն բանը կրկնելու անհրաժեշտության համար: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հերթական անգամ է հայտարարել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց իրենց օրակարգում չկա: Երևի արդեն չկա թիվ, որով հնարավոր լինի հաշվել, թե ԲՀԿ-ն արդեն քանիերորդ անգամ է հայտարարում այս նույն բանը և՛ քառյակի, և՛ հասարակության համար:
«ՀՀ վարչապետի փոփոխությունը բացառապես ներքին սպառման համար էր, ուստի սրանում պետք չէ տեսնել Մոսկվայի «մատը»:
Թե իրականում ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ ոչ իշխանական չորս ուժերի պայքարի ողջ ընթացքում Գագիկ Ռառուկյանը Քոչարյանի թիկունքում, խոր պայմանավորվածությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ. արտաքնապես կռիվ տալով Քոչարյանի համար, իրականում խաղացել է Սերժ Սարգսյանի դաշտում՝ հօգուտ Հովիկ Աբրահամյանի։
Ծառուկյանը կարծես թե դեո չի կողմնորոշվել հետագա անելքների շուրջ. նրա մերձավորները մասնավոր զրույցում երեկ պնդում էին, թե անկախ այն բանից, որ վարչապետ կարող է դառնալ Հովիկ Աբրահամյանը, իրենք բացառում են, որ ԲՀԿ-ն մաս կազմի նման կառավարության ձևավորմանը, պաշտոնապես ԲՀԿ-ն խուսափում էր այդ հարցին պատասխանել, իսկ մեր տեղեկություններով, ազգային համաձայնության կառավարության ձևավորման հավանականությունը 50/50 է։
Արևելյան գործընկերությունը պաշտպանության մագնիս չէ: Ծրագիրը երբևիցե իր մեջ չի ներառել անդամ երկրների համար ռազմական անվտանգություն ապահովելու բաղադրիչ: Գործընկերությունը կորպորատիվ առաջարկ է, որն անդամ երկրներին մերձեցնում է Եվրամիության հետ: Այն կարելի է ընդունել՝ ինչպես Վրաստանի ու Մոլդովայի պարագայում, կարելի է նաև մերժել՝ ինչպես արեց Հայաստանը՝ նախընտրելով Եվրասիական ու Մաքսային միությունը:
Մի քանի խմբի կբաժանեի հիմնական խնդիրները: Առաջինը մեր տնտեսության՝ արդեն ավանդական դարձած խնդիրներն են՝ կոռուպցիա, մենաշնորհների առկայություն, բիզնեսի և քաղաքականության համատեղում: Սրանք խորքային խնդիրներ են, որոնք մեկ տարվա պատմություն չէ, որ ունեն, բայց որոնք չլուծելը վերարտադրելու է հները, ծնելու է նոր խնդիրներ:
«ժամանակի» տեղեկություններով՝ այս օրերին ամենահետաքրքիր հարցի պատասխանը, թե ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, հայտնի կդառնա վաղը։ ՀՀԿ ԳՄ նիստը տեղափոխվել է չորեքշաբթի, որտեղ էլ ՀՀԿ ԳՄ-ականներին ներկայացվելու է նոր վարչապետը։
Նախարարություներում այս օրերին աշխատանքն սկսվում և ավարտվում է կառավարության ապագա ղեկավարի մասին ամենատարբեր կանխատեսումներով։ Լույսը դեռ չբացված, փոքր ու մեծ փորձում են գուշակություններ ու կանխատեսումներ փնտրել լրահոսի հորձանուտում։
«Վարչապետության թեկնածուների շուրջ կանխատեսումների էնտուզիազմը Տիգրան Սարգսյանի հրաժարականից հինգ օր անց բնականաբար խամրել է: Վերջին օրերին նոր անուններ չեն տրվել, քննարկումները շարունակվում են նախկինում հիշատակված անունների շրջանակներում: Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նախորդ երկու օրերի ընթացքում առաջատար թեկնածուի կարգավիճակ ստացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իշխանության միջանցքներում պնդում են նույնիսկ, թե որոշումն արդեն կայացված է:
«ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը կապվում է այն դավադրության հետ, որի հետևանքով ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Հովիկ Աբրահամյանը։ Ա. Սարգսյա նի մասին մամուլում գրվեց, որ իշխանական որոշակի շրջանակների հետ սեղանամերձ խոսակցությունների ժամանակ տոն է տվել Ռո բերտ Քոչարյանրն վարչա պետի կարգավիճակով հետ բերելու խոսակցություններին։
«Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի եւ համալրումներ լինեն»:
«Այս պահին հստակ է միայն ՕԵԿ դիրքորոշումը, շաբաթ օրը հանդիպելով իր թիմի հետ, Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ՕԵԿ-ն այս պահին ոչ մի մտադրություն չունի իր նախարարություններն ու նախարարներին փոխելու՝ տեղեկացրին մեզ։ Եթե վերջին պահին, ինչ-ինչ զարգացումներից ելնելով, խնդիր չդրվի բարտերային խիստ անհրաժեշտ փոփոխության»:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Քեֆը քեֆի հետևից են անում: Նրանց մի մասը նախորդ օրը քեֆ անելով, հասել է Դիլիջան, անցել Վրաստան` «Շերատոն» ռեստորանում շարունակել «տոնախմբությունը»` հոտնկայս խմել իրենց ազատագրման, շառից-փորձանքից պրծած լինելու կենացը, ձեռքի հետ էլ «ապագա վարչապետ», «մեր ազիզ ախպեր» Հովիկ Արգամիչի կենացը:
Օրակարգ պիտի ձևավորեն «գլխավորները», և եթե հաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ոչ իշխանական ուժերը կրկին նույն սեղանի շուրջը հարցեր քննարկելու հնարավորություն կունենան։
«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, թերևս, կարելի է համարել ամենահարուստ նախարարներից մեկը: Բանն այն է, որ հայտարարագրել է երկու բնակարան, ավտոկանգառ, ավելի քան 8 մլն դրամի բաժնետոմսեր, ինչպես նաև՝ երկու հողամաս»:
«Այս մոդելի զրահապատ մեքենաների գինը սկսվում է 300.000 դոլարից, սակայն, ըստ գյումրեցիների, Բալասանյանը այս «Լեքսուսը» ձեռք է բերել 600.000 դոլարով (գինը կախված է զրահի պաշտպանության մակարդակից)։ Ավելի հետաքրքիր են մեքենան ձեռք բերելու «պատճառները».
Ըստ «Իրատես de facto» թերթի աղբյուրների, Արմեն Աշոտյանը, Սեյրան Օհանյանի վարչապետ դառնալու դեպքում, չի բացառվում, որ դառնա փոխվարչապետ, Հովիկ Աբրահամյանի դեպքում՝ կամ ինքը, կամ Էդուարդ Շարմազանովը կփոխարինեն նրան Աժ խոսնակի պաշտոնում։
«Ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականից հետո կառավարությունում իր թիմի անդամներին հորդորել է չհեռանալ։ Բանն այն է, որ Մաքսային Միության հետ տարբեր մակարդակի բանակցությունները տարվում են արդեն նախկին վարչապետի թիմակիցները համարվող պաշտոնյաների կողմից:
Ըստ հավաստի տեղեկությունների՝ այս հինգշաբթի նախագահական նստավայրում սպասվում է ՀՅԴ ղեկավար կազմի հանդիպումը Ս. Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվելու է նոր վարչապետի և ազգային համաձայնության կառավարության հարցը։
«Ախր ես ի՞նչ ասեմ։ Քաղաքական գնահատականներ չեմ կարող տալ։ Ես քաղաքական գործիչ չեմ»,- ասել է սրբազանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծես թե շատ ծանր է տանում Տիգրան Մարգսյանի հրաժարականը։ Թերևս, սթրեսը կապված է Նիկոյանի որդու՝ արդեն նախկին վարչապետի օգնական Վարդան Նիկոյանի՝ դեռևս անորոշ կարգավիճակի հետ։
Ձեր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց կատարել չափազանց բովանդակային աշխատանք եվրասիական տնտեսական կոմիտեի և ՀՀ կառավարության միջև։
Տիգրան Սարգսյանի հրաժարականը ժողովրդի ոտmի կանգնելու արդյունք Էր։ Ամեն ինչ կարդում ենք Ռուսաստանի հետ, այդպես չի։ Ժողովուրդը դուրս էր գալու, օրը նշանակվեց, ՄՄ-ի փաստաթղթերը պետք է ստորագրվեն։
Սա հաստատումն է այն բանի, թե որքան է վատթարացել դիվանագիտությունը։ Երբ միջնորդները լավատեսորեն են տրամադրվում՝ ելնելով միայն այն հանգամանքից, որ նախագահներն իրար բարևում են Հաագայում, ցույց է տալիս, թե սպասելիքները որքան են ընկել։ Նաև նշանակալի է այն փաստը, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջերս հանդիպեցին Մոսկվայում։
«Որոշում եմ. 2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել…»: Որտե՞ղ է բայը: Կառավարության անդամներին պետք էր «հանձնարարել» կամ «կարգադրել», կամ «խնդրել` շարունակել…»:
Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք արտագաղթը հասավ ահռելի չափերի։ 200-300 հազար մարդ լքեց Հայաստանը անվերադարձ։ Ընդ որում՝ բավական երկար ժամանակ Տ.Սարգսյանի կառավարությունը հերքում էր, որ արտագաղթ կա։ Տնտեսության մրցունակության բարձրացման, տնտեսական մրցակցության խորացման, կոռուպցիայի դեմ պայքարի և նմանատիպ բարձրագոչ հայտարարությունների համազարկների ներքո Հայաստանում կոռուպցիան էլ ավելի խորացավ, օլիգարխները էլ ավելի կենտրոնացրեցին իրենց ձեռքում մեր տնտեսությանը։
Կարծում եմ, որ անակնկալ էր նախ Տիգրան Սարգսյանի համար: Խիստ տարօրինակ է հատկապես այն հանգամանքը, որ նման կարևորագույն իրադարձության մասին առաջինը հայտարարում է կուսակցության խոսնակը:
Հայաստանում սկսվել է նոր վարչապետի հավակնորդների շքերթ։ Իհարկե, հավակնորդներն իրենք չեն «անցնում», ասենք թե, Հանրապետության հրապարակով, այլ նրանց հրապարակով «անցկացնում» են ակտիվ քաղաքացիները, որոնք հնչեցնում են տարատեսակ անուններ, թե ով է լինելու նոր վարչապետը։