«Ես չեմ կարող ասել՝ դու կրակել ես մարդկանց վրա, հետո գնամ, նստեմ հետը խոսեմ». Արամ Կարապետյան. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, երեկ հայտնի դարձավ Հայաստանի 13-րդ վարչապետի անունը: Թեպետ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու մասին ավելի վաղ մամուլում գրվել էր, այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց նա՝ կոմպրոմիսային տարբերա՞կ է:

– Ինչո՞ւ հենց Հովիկ Աբրահամյանը։ Ասեմ՝ յուրաքանչյուր իշխանության ժամանակաշրջան իր ուրույն դեմքն ունի: Հովիկ Աբրահամյանի նշանակումը իշխանության ուրույն դեմքն է: Ի միջի այլոց ասեմ՝ եթե նկատել եք, նաև օլիգարխիայի դեմքն է, իշխող դասի էլիտայի ուրույն դեմքն է: Սրան գումարենք նաև այն գործընթացները, որ տարվում են Ուկրաինայում, քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակը գնալով բարդանալու է՝ պատժամիջոցներ և այլն, այդ ամեն ինչը բերելու է բավական դժվար տնտեսական կացության:

Դա էլ իր հետևից կբերի ծանր սոցիալական վիճակ, նաև ժողովրդի փողոց դուրս գալ: Հիմա ինձ թվում է, որ ՄՄ երկրների ներսում բոլորը նախապատրաստական աշխատանքներ են սկսել, բոլորի համար հասկանալի է, որ մոտակա ժամանակ եթե առճակատումը շարունակվեց, ապա բերելու է յուրահատուկ իրավիճակի…Իմ կարծիքով, պատրաստական աշխատանքները գնալու են մի քանի ուղղությամբ։

Առաջինը՝ մոբիլիզացիոն տնտեսական համակարգ: Հանգամանալից վերլուծվել է, թե ինչպես լեզու գտնել նրանց հետո, ովքեր պոտենցիալ կարող են ժողովրդին փողոց դուրս բերել՝ նրանք, ովքեր իրենց ոչ իշխանական են համարում կամ գտնվում են ընդհանուր բուրգի մեջ:

Երկրորդ խնդիրը՝ ժամանակին մոբիլիզացնել բոլոր ուժերը, երբ վիճակը շատ կծանրանա, և ժողովրդական ընդվզումներ կառաջանան, կրիմնալի մեկտեղման համար: Հետո՝ մարդ, որ իր կյանքով, իր ունեցվածքով երբևէ չի հավակնի ուրիշ խաղեր տալու, առավել ևս՝ արևմտյան խաղեր տալու, այսինքն՝ վիճակ, երբ Արևմուտքը ինքը չի հավակնի մարդու հետ «խաղեր տալու»:

-Իսկ քառյակի հետ ի՞նչ է լինելու:

-Իմ պատկերացումներից դուրս բաներ են կատարվում: Աստված տա, ամեն ինչ նորմալ լինի։ Ես ինքս հասկանում եմ քաղաքականության մեջ ամեն ինչ, բայց սա դուրս է:
Ես պետք է բացահայտ ասեմ, բարոյականությունն ինձ համար ամենակարևոր չափանիշներից մեկն է, բայց ես չեմ կարող ասել՝ դու կրակել ես մարդկանց վրա, հետո գնամ, նստեմ հետը խոսեմ, ես չեմ կարող:

Ես ինքս ոչ ասում եմ՝ վատ է, ոչ ասում եմ՝ պետք չէ, մարդիկ իրենք են որոշում: Կամ դա պետք չէր ընդհանրապես ասել, կամ եթե ասում են․․․ Ես չեմ կարող այդ մարդու հետ նստել դաշինք կազմել, հարց լուծել՝ ինչ հարց ուզում է լինի:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս