Հովիկ Աբրահամյանը Կրեմլում չի ընկալվում որպես ինքնուրույն, առանձին ֆիգուր. Կոլերով. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս նույնիսկ չի էլ հարցրել Մոսկվային»,- «Ժամանակի» երեկ ասաց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:
Նրա խոսքերով՝ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը շատ սպասելի էր այն մասնագետների կարծիքով, որոնք լավ գիտեն Սերժ Սարգսյանի կադրային ռեզերվը, և հարցը միայն այն էր, թե Սարգսյանը զարգացումների ինչ ուղի կընտրի:
«Նա ընտրեց հենց այն զարգացումների ուղին, որոնք խորհրդանշում են Հովիկ Աբրահամյանին:
Երբ Սերժ Սարգսյանը վերջերս մեկնաբանում էր Հայաստանում սահմանադրության փոփոխության հեռանկարները, նա Հայաստանի ապագան նկարագրում էր որպես խորհրդարանական երկիր: Նա դրականորեն հնարավոր էր համարում այդ համակարգին անցում կատարելը:
Այդ համակարգում նախագահը դառնում է ձևական ֆիգուր, վարչապետը կախված է լինում իշխող կուսակցությունից, իսկ իշխող կուսակցության ղեկավարն էլ մնում է Սերժ Սարգսյանը»,- ասաց Կոլերովը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը ուղիղ ձևով հայտարարել է, որ իրեն իշխող կուսակցության ղեկավար է պատկերացնում նաև հետագայում, իսկ խորհրդանական համակարգում վարչապետի թեկնածուն կախված է իշխող կուսակցությունից․ «Ոչ միայն նախագահն է դառնում ձևական ֆիգուր, այլև վարչապետն է կախված մնում իշխող կուսակցությունից, որը Սերժ Սարգսյանն է ղեկավարում:
Նա, միևնույն է, իր հետևից թողնում է իշխանության գլխավոր ռազմավարական ուղղությունը: Դրա համար նա վարչապետի պաշտոնում ընտրել է իր ամենամոտիկ դաշնակցին, որ վարչապետն իրեն հետագայում չխանգարի նախագահականից խորհրդանական համակարգին անցնելու հարցում»:
Մանրամասները «Ժամանակի» այսօրվա համարում։