Դաշնակները դեմ չեն այսպես ապրել ևս 300-400 տարի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից հերթականր պատմում է ՀՅԴ ղեկավար կազմի ու ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հանդիպման մասիս։ 2008թ. դեկտեմբերի 11-ին կայացած հանդիպման վերաբերյալ փաստաաթուղթր հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչր։

Վերջինս հաղորդում է, որ հանդիպման նախաձեռնությանը եեղել է դաշնակցականների կողմից, որոնցից զրույցին ներկա են եղել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանր, Հրայր Կարապետյանն ու Կիրո Մանոյանո։ Դեսպանր զեկուցագրում հաղորդում է հանդիպման մսւնրամասները, ղաշնակցականների կարծիքներն ու պնդումները՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործրնթացի կապակցությամբ։

Յովանովիչի փոխանցմամբ՝ Դաշնակցությանն «ունի բարդ և ներկայացուցչական ղեկավարման կառուցվածք։ Բյուրոյի նախագահող Հրանտ Մարգարյանը, ով մռայլ համբավ ունի հայաստանյան շրջանակներում, ընդհանուր կարծիքի համաձայն՝ ՀՅԴ իրական ղեկավարն է ու ավագի կարգավիճակ ունի իր կոլեգաների մեջ։ Այս ամենով հանդերձ՝ Աժ փոխխոսնակի պաշտոնը (2008թ.- հեղ) պատկանում է Հրայր Կարապետյանին, իսկ խմբակցության ղեկավարը (2008թ.-հեղ.) Վահան Հովհաննիսյանն է, ով համարվում է ավելի հանրային գործիչ։

Կանադահայ Կիրո Մանոյանը Բյուրոյի միջազգային քարտուղարն է, ինչը նշանակում է, որ նա է համակարգում ՀՅԴ հարաբերություններն ամբողջ աշխարհում»։ Յովանովիչը արձանագրում է, որ ինքն ավելի վաղ Աժ-ում հանդիպել էր Վահան Հովհաննիսյանին, ով հասկացրել է, որ հանդիպման ցանկություն ունի անձամբ Հրանտ Մարգարյանը։

Զեկուցագրում տեսնում ենք, որ քննարկման «առյուծի բաժինը» պատկանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին։

«ՀՅԴ ղեկավարները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ իրականում ցանկությունը, Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու և բաց սահմանին հասնելու կապակցությամբ։ Այսուհանդերձ, նրանք հստակ ասացին, որ չեն ընդունում Հայաստանի դիրքորոշման մեղմացումը։ Դաշնակների կարծիքով՝ թուրքերը պիտի ընդունեն իրենց մեղքը հայկական կոտորածներում ու ճանաչեն ցեղասպանությունը»։

Հ.Մարգարյանը նկատել է, որ թեպետ Հայաստանը կշահի Թուրքիայի հետ բաց սահման ունենալու դեպքում, բայց վերջին 15 տարին ապացուցել է, որ կարող ենք գոյատևել նաև առանց դրա։ «Եվ Եթե պետք լինի, այսպես կարող ենք ապրել էլի 300-400 տարի»։

Դե, իհարկե, պալատական խաղերում ու քաղաքական աճուրդներում հմտացած կուսակցության համար ինչ հոգ, որ երկիրը, կքած չլուծված հակամարտության բեռի տակ, դատարկվում է, իսկ տնտեսությունը շևչելու հնարավորություն չունի։

Ինչևէ, Մարգարյանի համոզմամբ՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալը ոչնչացնում է հայկական ազգային արժանապատվությունը՝ «Հայաստանի կառավարությունն իր օրակարգում Թուքիայից հողային պահանջներ դեռ չունի։ Այսուհանդերձ, մենք չենք կարող հաջորդ սերունդներին զրկել այդ իրավունքից»։

Դաշնակցականը պնդել է, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական ցանկացած փորձ «սատանայական է ու նենգ, որը նպատակ ունի Հայաստանը ներքաշել անվերջանալի ու անօգուտ բանավեճերի մեջ և միջազգային հանրությանը ստիպել դադարեցնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Յովանովհչը հավելում է. որ «Մարգարյանն ու իր կոլեգաները անհնար համարեցին, որ թուրք ղեկավարներն իրականում քիչ կարող են իմանալ ցեղասպանության մասին և այսօրինակ հանձնաժողովը կարող է օգնել նրանց ընդունելու կատարված փաստը»։

Լիրիկային տուրք տալով՝ դաշնակցականները դեսպանին տեղեկացրել են, որ Էրդողանը ծագումով Համշենից է, որտեղի հայերը, ըստ բանախոսների, հարկադրաբար իսլամացվել են դեռևս 17-րդ դարում՝ «անհնար է, որ թուրք ղեկավարները չտիրապետեն հայկական կոտորածների մասին իրականությանը»։ ՀՅԴ-ականները հայտնել են, որ էրդողանի ու թուրքական կառավարության համար լավագույն քայլը կարող է լինել այն, որ ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը։

Մարգարյանը ասել է, որ ԱՄՆ ճանաչումը կօգնի Թուրքիային ավելի բաց խոսել այս խնդրի մասին և դեմքով շրջվել դեպի սեփական անցյալը։ Նրա պնդմամբ՝ «սա կլինի արագ ու պարզ լուծում հայ-թուրքական 100-ամյա հակամարտության լուծման համար»։ Գերմանիայում թուրքերի կյանքը դժոխքի վերածելու առաքելությամբ դեսպան դարձած Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ «ոչ մի վատ բան չի կարող պատահել, եթե ԱՄՆ-ն ճանաչի ցեղասպանության փաստը»»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս