Գազի սպառման կրճատումը ցույց է տալիս մեր տնտեսության տխուր վիճակը. «ՀԺ»
«Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ բնակչությունը սպառել է 222 մլն խմ գազ, ինչը 3,2 տոկոսով պակաս է, քան անցած տարվա առաջին եռամսյակում։ Այս մասին տեղեկատվությունը երեկ տարածել է «ՀայՌուսգազարդը»։
Սա ուշագրավ է նրանով, որ մասնավորապես Արարատյան դաշտավայրում այս տարվա առաջին երեք ամիսներին միջին ջերմաստիճանը եղել է 1,7 աստիճան, իսկ անցած տարի՝ 2,3»,_ գրում «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.«Այսինքն՝ այս տարի ավելի ցուրտ է եղել, բայց գազի սպառումը ոչ թե ավելացել է, այլ նվազել։
Պակաս կարեւոր չէ, որ այս տարվա նշված ժամանակահատվածում մեր արդյունաբերությունը օգտագործել է ընդամենը 49 մլն խմ գազ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է մոտ 30 տոկոսով։ Արդյունաբերության կողմից գազի օգտագործման 1/3-ով կրճատումը ցույց է տալիս տնտեսության իրական՝ մեղմ ասած տխուր վիճակը։
Փոխարենը ավելի քան 30 տոկոսով աճել է էներգետիկ համակարգի սպառած գազի ծավալները եւ հասել 212 մլն խմ-ի։ Սա էլ իր հերթին ուշագրավ է նրանով, որ գազից ստացվող էներգիայի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան ՀԷԿ-երում եւ Ատոմակայանում արտադրվածը»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։