Եկեղեցին սահմանել է Մկրտության և Պսակի գնացուցակը. «ՉԻ»

«Այս երկու օրը համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին մի լուսանկարի շուրջ, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբ. Պետրոսյանի անվամբ ստորագրված և կնքված փաստաթղթում ներկայացվում է եկեղեցական ծառայությունների «գնացուցակը»։

Ընդ որում, դա ամենաիսկական փաստաթուղթ է՝ կնիքով, ստորագրությամբ»,- գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը՝ մանրամասնելով.

«Ըստ այդմ, Մկրտության արարողության համար հավատացյալներից պահանջվում է առնվազն 20 հազար դրամ, Պսակի համար՝ 40 հազար դրամ։ Բայց այնպես չէ, որ մեր Եկեղեցին խիստ փողամոլ է։ Որոշ դեպքերում, եթե հավատացյալները շատ խնդրեն, նոտարով ու կադաստրով հաստատված փաստաթուղթ ներկայացնեն, որ կարիքավոր են, միգուցե դժվարությամբ, բայց մեր հոգևոր այրերը պատրաստ են անվճար ծառայություններ մատուցել»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930