ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակի աշխատանքները կասեցվել են. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Դավիթ Քոչարյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել։

Այս պահին անգամ ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին լուրը՝ նշելով. «Աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են»։ Պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։

Ամենայն հավանականությամբ, գրասենյակի աշխատանքները կվերականգնվեն 10-15 օր անց։ Սպասվում է նաև Հրազդանի գրասենյակի ղեկավար կազմի փոփոխություն։ Հրազդանի ԲՀԿ-ի գրասենյակի աշխատանքները այժմ համակարգում է Արայիկ Ալեքսանյանը»:

ՀԺ-ն հիշեցնում է, որ  ըստ Աժ կանոնակարգի, ապրիլի 28-ի քառօրյայում Աժ նախագահը պետք է ընթերցի պատգամավորի դիմումը։ Դրանից հետո, 15 օրյա ժամկետում, եթե դիմումը ետ չվերցվի. ապա պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն, քանի որ Դավիթ Քոչարյանն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, ապա սպասվում է, որ Հրազդանում տեղի կուենան նոր ընտրություններ։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս