«Ավարտվել են մութ պադվալներում «մուտիլովկաներ» հորինողների ժամանակները». Խաչիկ Ասրյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ երբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյասին «ժողովուրդը» հետաքրքրվեց, թե ինչ ի իր համար նախատեսվում նոր կառավարությունում, այսպիսի պատասխան տվեց.
« 24-ժամյա աշխատասիրություն և չափավորելու կարիք ունեցող պատասխանատվություն»։
-Ո՞ւմ եք տեսնում Հայաստանի ապագա կառավարությունում։
–Եթե կարճ ասեմ, լավագույններին, այսինքն՝ ազնիվներին, աշխատասերներին, փորձառուներին։ Բայց ինքս, որպես անցած 25 տարիների ընթացքում հայրենասիրական և հասարակական դաշտում հայրենանվեր ու մեծածավալ աշխատանք իրականացնող քաղաքացու և վերջին 7 տարիների րնթացքում պետական կառավարման համակարգում տարեցտարի բարձր արդյունքներ արձանագրած պաշտոնյայի, լավագույնների շարքին միանշանակ ղասում եմ հայոց նորագույն պատմության պատմական կերպարներից մեկին՝արցախյան հերոսամարտ հաղթանակած, Արցախի հերոս Սեյրան Օհանյանհն, ում, ի դեպ, սրտանց շնորհավորում եմ պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, և Հայաստանի ներքին անվտանգության՝ ոստիկանության համակարգում մեծագույն և շոշափշլի, անշրջելի բարեփոխումներ իրականացնող, գեներալ-լեյտեևանտ Վլադիմիր Գասպարյանին։
Նշածս անհատներին ես դասում եմ լավագունների շարքին, հատկապես նրանց կողմից մատուցած բացառիկ ծառայությունների համար։
-Ըստ Ձեզ՝ նոր ձևավորվող կառավարությունում կլինե՞ն նոր դեմքեր, կամ ո՞ւմ կցանկանայիք տեսնել նոր կառավարությունում։
-Ըստ իս՝ Ձեր հարցը շատ պրովոկացիոն է բայց ես կպատասխանեմ։ Նախ՝ բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ նոր կառավարության ձևավորման և հաստատման հարցը բացառապես հայոց նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի վարչապետի իրավասություններն են։ Այս հարցի շուրջ հնչեցվող բոլոր կարծիքները, այդ թվում նաև իմը, զուտ անձնական ցանկություններ են, սակայն ի տարբերություն շատ շատերի, որոնց ցանկությունները կարող են անձնական շահադիտական նպատակեեր հետապնդել, իմ ցանկություններ հանուն մեծ և հզոր Հայաստան կերտելուն են ուղղված։
Վերջին 7 տարիների ընթացքում գործնական շփումներ ունենալու պրոֆեսիոնալ շատ գործիչների, այդ թվում Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ՝ հատկապես Հայաստանի վերջին 4 համապետական ընտրությունների ընթացքում, բազմիցս համոզվել եմ, որ շատ երիտասարդ տարիքում պետական կառավարման համակարգում մեծագույն պատասխանատվություն կրած, հայոց պետականության օրենսդիր մարմնում փորձառու և գրեթե անթերի քաղաքական գործունեություն ծավալած, հայրենի ընտրական համակարգում ժողովրդավարության կայացման գործում կարևոր դերակատարում ունեցած Դավիթ Հարությունյանն իր տեսակով կարող է նոր թափ հաղորդել Հայաստանի նոր կառավարության գործունեության առաջընթացին՝ նշանակվելով կառավարության աշխատակազմի դեկավար-նախարարի պաշտոնում։
–Պարոն Ասրյան, չափից դուրս համարձակ և անձնավորած դիրքորոշում չե՞ք հայտնում։
-Ավելի քան վստահ եմ որ ավարտվել են մութ պադվալներում «մուտիլովկաներ»՝ հորինող և տարբեր կաբինետներում, տարբեր շրջապատներում այն արտահանող ստրուկների անփառունւսկ գործողությունների ժամանակը։ Եկել է աչքերի մեջ նայելու և եզակի ճշմարտությունն ասելու ժամանակը։
– Պարոն Ասրյան, իսկ Ձեզ համար ի՞նչ է նախատեսվում նոր կառավարությունում։
–24 ժամյա աշխատասիրություն և չափավորելու կարիք ունեցող պատասխանատվություն։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։