
Հովիկ Աբրահամյանը հոգացել է, որ կառավարության առաջին նիստն անցի PR էֆեկտներով. «Ժողովուրդ»

«Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու: Եվ նա իր բարձրության վրա չէր գտնվի, եթե չհոգար, որ անդրանիկ նիստն անցնի PR էֆեկտներով»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ավելացնելով.
«Այդ նպատակով կառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել անապահով ընտանիքներին մատակարարված գազի համար տրվող փոխհատուցման մասին կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պետք է փոխանցվի 115.7մլն դրամ գումար՝ բնակիչների հոգսը թեթևացնելու համար:
Հանուն ճշմարտության նշենք, որ այս որոշման մասին առաջին անգամ խոսվել էր դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, սակայն այն կյանքի կկոչվի արդեն Արգամիչի օրոք»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։