Նոր խոչընդոտներ՝ Մաքսային միության անդամակցության ճանապարհին. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է.
Ղազախստանը նավթի արտահանման նոր հնարավորություններ է փնտրում։ Դրանք, ինչպես գրում են ղազախական լրատվամիջոցները, անհրաժեշտ կլինեն Աստանային, երբ Արևմուտքր՝ ՌԴ-ին ուղղված պատժամիջոցներն ինչ-որ կերպ անդրադառնան ղազախական նավթի արտահանման ներկայիս ուղիների վրա։ Ղազախստանի իշխանությունն այս ճանապարհին հիմնական գործընկեր է տեսնում Ադրբեջանին։ Ապագայում խնդիրների դեպքում Ղազախստանը նավթը համաշխարհային շուկա է առաքելու Ադրբեջանի միջոցով։ Ու չի բացառվում, որ ղազախա-ադրբեջանական խորացող քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի ՄՄ անդամակցության ճանապարհին գլխացավանք դառնան, քանի որ Ադրբեջանի «խնդրանքով» գուցե Ղագախսւոանը խոչընդոտներ հարուցի ՄՄ անդամակցության ճանապարհին՝ բարձրացնելով Ղարաբաղի հարցը, որն էլ ըստ Էության հուզում է Ադրբեջանրն։ Ղազախստանի ներդրումների շահութաբերության հետազոտության գործակալության ավագ փորձագետ, քաղաքական և տնտեսական վերլուծւսբան Եռլեն Բադիխանը այս կապակցությամբ մեզ ասաց, որ Ղազախստանը ձգտում է իր և՛ մոտ, և՛ հեռու բոլոր գործընկերների հետ հավասար առևտրատնտեսական հարաբերությունների կառուցմանը, ձգտում է խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնց արդյունքում կարող է վնասել այդ հարաբերությունները։ «Ուստի եթե նույնիսկ Աղրբեջանը հանդես գա նման առաջարկությամբ, ապա, իմ կարծիքով, դա կլինի պաշտոնական հայտարարություն, իսկ կհնչի որպես անձնական խնդրանք։ Բայց իրադարձությունների նման զարգացումը շատ քիչ հավանական է։ Կարծում եմ, որ Ղազախստանը այսրոպեական տնտեսական օգուտի համար չի գնա մի գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման՝ մեկ ուրիշ գործընկերոջ խնդրանքով», –նշեց նա։ Այնինչ Բաքվի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօդլուի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ ՄՄ անդամ երկրները հարգեն Ադրբեջանրն՝ առաջին հերթին պահանջելով, որպեսզի ՀՀ-ն լուծի ԼՂ հակամարտությունը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ազատ է միանալու ցանկացած միությանը, սակայն Ադրբեջանը դեմ Է, Եթե Հայաստանը պետք է ՄՄ-ին միանա Ղարաբաղի հետ միասին։ «Ռուսաստանը ստիպված կլինի հստակեցնել այդ հարցը։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի համար Հայաստանն այնքան կարևոր է, որ ամեն գնով այդ հարցը շրջանցվի։ Հարցականի տակ Է դրվում ՄՄ գոյությունը, քանի որ Ռուսաստանի կողմից ԼՂ հարցի չհստակեցումը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Բելառուսն ու Ղազախստանը դուրս գան ՄՄ-ից։ Ռուսաստանը չի համարձակվի և թույլ չի տա, որ այս հարցի շուրջ լարվածություն առաջանա, և խաղաղ եղանակով կլուծի ԼՂ հարցը։ Իսկ Հայաստանը հնարավորություն չունի Ռուսաստանի առաջարկներից հրաժարվելու։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։