Վարչապետի այգին չի տուժել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Կառավարությունը նախորդ շաբաթ որոշում կայացրեց գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից սերմացու ձեռքբերելու և դրանք մարզպետարաններին հատկացնելու մասին։ Դա արվում էր ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով։

Սերմացուի համար ծախսվել է 85 միլիոն դրամ։ Սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում գյուղապետերի միջոցով դրանք հասցնելու են հողօգտագործողին։

Կառավարության հաջորդ որոշմամբ, հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 ղրամից իջեցվել է 130 դրամի։ Ցրտահարությունից տուժած այգիների սեփականատերերի փոխարեն պետությունը կվճարի հողի հարկի և ոռոգման ջրի դիմաց։ Այդ նպատակով հատկացվել Է 758 միլիոն դրամ։

Այդ ընթացքում սառնամանիքից տուժած համայնքներն ամփոփում են աշխատանքային խմբերի ուսումնասիրություններ և դրանք ուղարկում մարզպետարաններին օգնություն ստանալու ակնկալիքով։ Սիայն հեկտարային տվյալներ են. բերքի կորստի գումարային հաշվարկներ դեռ չկան։ Դա գերատեսչությունների գործն Է։

Արարատի մարզի Բյուրավան համայնքը երկու օրվա ցրտահարության արդյունքում մոտ 60 հա այգի է կորցրել։ Բյուրավանի գյուղապետի տեղակալ Վարուժան Հարությունյանը «Հժ»–ին տեղեկացրեց, որ համայնքի ունեցած 17 հեկտար խաղողի այգիներից 10-ում վազը զրկվել է բերքից։ 36 հա դեղձի այգիներից ցրտահարվել 125 հեկտարը։ Իսկ ահա ծիրանենիների վրա նմուշի համար գոնե մեկ ծաղիկ չի մնացել, 27.8 հեկտար ծիրանի այգիներն ամբողջությամբ ցրտահարվել են։ 3,1 հեկտար բալի, տանձի և խնձորի այգիներ են վնասվել։

2046 բնակիչ ունեցող Հայանիստ գյուղը գրկվել է ծիրանի ողջ բերքից, այգիների մակերեսը 3.2 հա։ Այս մասին «Հժ»–ին հայտնեց Հայանիստի գյուղապետարանի հողաշինարար Հովհաննես Ասլանյանը։ Դեղձի և խնձորի այգիները չեն տուժել։ Հայանիստում ցրտահարությունից տուժած գյուղացիների հողի հարկի և ջրի վարձավճարի հանրագումարը կազմել է 269 հազար դրամ։ Այս մասին տեղեկանքն ուղարկվել է Արարատի մարզպետարան փոխհատուցման հույսով։

Նարեկ համայնքի գյուղապետ Գարուշ Հակոբյանից ճշտեցինք, որ գյուղի 112 հա ծիրանի այգիները 100 տոկոսով ցրտահարվել են,նույնը 2,3 հա մակերեսով վաղահաս ղեղձը։ 20 հա կեռասենիներից 3 հեկտարում բերքը կորսվել է։

Նարեկի գյուղապետ Գարուշ Հակոբյանն ասաց, որ փոխհատուցման ենթակա ջրի վարձը կազմել է 8 միլիոն 181 հազար ղրամ, հողի վարձը 931 հազար։ Ի դեպ, Նարեկում 20 հա խաղողի այգու սեփականատեր է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այս մասին ունեցած մեր տեղեկությունները գյուղապետարանից հաստատեցին։

Նորանշանակ վարչապետը, ինչպես երևում է, իսկական բիզնեսմենի հմտություններ ունի և գիտի ինչը ոնց անել։ Նրա այգիները ցրտահարությունից չեն տուժել, քանի որ նա Նարեկում ուշահաս խաղող է մշակում։ Ի տարբերություն վաղահաս տեսակների, ուշահաս տեսակները մարտին ծաղկած չեն լինում և ցրտահարության վտանգ էլ չկա։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս