Եթե Ծառուկյանը չանի սպասված հայտարարությունը…«Հրապարակ»

«Մինչև պատգամավոր դառնալը բոլոր ԲՀԿ-ականները «հրաժարիմքների» դիմումներ են գրել, ու արդեն իսկ ԲՀԿ-ից դուրս եկած Դավիթ Քոչարյանը հիմա 2 օրինակից դիմում ունի, ու ինքն է որոշողը, թե որ դիմումն է ուժի մեջ։ ԲՀԿ-ում փորձում են կանխել վատ օրինակը, սակայն, մեր տեղեկություններով, եթե Ծառուկյանը չանի սպասված հայտարարությունը, վատ օրինակը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել ԲՀԿ-ում։

Այս օրերին Ծառուկյանը գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, բացի Վահե Հովհաննիսյանից և Աբրահամ Մանուկյանից. վերջինիս հետ ընդամենը կազմակերպչական հարցերով։
Ի դեպ, ապրիլի 29-ին տեղի կունենա սպասված հարսանիքը՝ Ներսիկ Նազարյանի և Աբրահամ Մանուկյանի երեխաների»,–գրում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930