«Ոչ իշխանական ուժեր Հայաստանում գոյություն չունեն». Անդրանիկ Քոչարյան. «Առավոտ»

««Կարծում եմ, որ այն, ինչ պիտի իրականացվեր ապրիլի 28-ին սպասվող «հուժկու» հանրահավաքի ձևով, իրականացվեց «հուժկու» քվեարկության արդյունքում»,– «Առավոտի»-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նշելով, որ խոսքն այն մասին է, որ այդ քվեարկությունը ԱԺ նախագահի ընտրության արդյունքում ժողովրդի համար տեսանելի դարձավ, թե ինչի է հանգեցրել 2011թ. նոյեմբերից բեմադրված և մեր ժողովրդի թիկունքում ձևավորված այս գործընթացը:

«Դա հանգեցրել է նրան, որ այսօր, ըստ էության, ոչ իշխանական ուժեր Հայաստանում գոյություն չունեն։ Կան իշխանության կողմից վերահսկվող ուժեր, իսկ մնացածը պարզապես մասնակցում են այդ թատրոնում իրենց համար վերապահված հատվածին։

Ես ցավում եմ դրա համար, բայց մյուս կողմից՝ դա սկիզբ է դնում մի այլ գործընթացի՝ վերջապես մեր երկրում քաղաքական գործընթացները կմաքրաջրվեն, և ժողովուրդը շատ արագ ձեռնամուխ կլինի իրական ընդդիմության ձևավորման խնդրի լուծմանը»,- «Առավոտ»-ին ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930