Այսօր Գալուստ Սահակյանը Աժ կգնա զրահապատ BMW-ով. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Երեկ երեկոյան Հովիկ Աբրահամյանի իրերը ԱԺ նախագահի աշխատասենյակից հավաքեցին և բարձեցին միկրոավտոբուսի մեջ: Սենյակը ազատում էին ԱԺ նոր նախագահի՝ Գալուստ Սահակյանի համար:

Չնայած՝ երեկ Սահակյանը ԱԺ նախագահությունում տեղավորվեց ԱԺ նախագահի համար նախատեսված տեղում, բայց այդտեղից դեռ որևէ բան չի խոսել: Նկատելի է, որ ԱԺ նախագահի կաշվե բազկաթոռը անսովոր է նրա համար, առայժմ զննում-քննում է իրավիճակը, ինչ-որ բան հարցնում Է. Շարմազանովին և Հ. Նաղդալյանին, ովքեր նախագահությունում գտնվելու ավելի մեծ փորձ ունեն:

Գալուստ Սահակյանը պատգամավոր եղած ժամանակ ԱԺ ութ նախագահ է փոխել, և ահա ինքն էլ հասավ այդ կարգավիճակին` դառնալով ՀՀ խորհրդարանի 10-րդ ղեկավարը: Այսօր արդեն նա Ազգային ժողով կգա զրահապատ BMW-ով, թիկնազորի ուղեկցությամբ»:

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930