Ծառուկյանը հրապարակավ հնազանդությո՞ւն է հայտնում Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»
«Երեկ նշանակալից երկու իրադարձություն կատարվեց: Երեւանում ԲՀԿ-ի կապիտուլյացիայով ավարտվեց «հրաշալի քառյակի» մի քանի ամիս տեւած զավեշտախաղը»,- գրում է «Հրապարակը» թերթը՝ ավելացնելով.
«Իբր իշխանությանը կամ Սերժ Սարգսյանին հակադրվող ԲՀԿ-ից երեկ չի գտնվել մեկը, որը համարձակվի դեմ քվեարկել, այդքանով էլ` հակադրվել անգամ Գալուստ Սահակյանին: Դատելով «կողմ» ձայների քանակից, ԲՀԿ 36 պատգամավորից մոտ 30-ը ձայն է տվել Սահակյանին: Ասել է թե` կամ Ծառուկյանը, Քոչարյանի հետ միասին, ԲՀԿ 80%-ի հանդեպ կորցրել են հսկողությունը, կամ էլ առնվազն Ծառուկյանը հրապարակավ հնազանդություն է հայտնում Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, Ծառուկյանի հնազանդությունը վերահաստատվելու է կառավարության ծրագրի քվեարկությանը: Չէ՞ որ այդտեղ արդեն ԲՀԿ անհնազանդությունը կարող է կառավարության ծրագրի չհաստատվել, այդքանով էլ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկություն արժենալ: Երեկվա երկրորդ հանգուցալուծումն արդեն նշանակություն ունի ոչ թե մականունավորների դասի, այլ Հայաստանի համար: Այն, ինչ երեկ արեց Հայաստանը, ուղղակի դեմարշ էր Մաքսային միության հանդեպ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։