Տիգրան Սարգսյանը մեկնել է Իսպանիա. «ՀԺ»
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ լքել է Հայաստանը։ Նա չէր մասնակցում նաև շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերին, որտեղ որոշվում էր ԱԺ նախագահի թեկնածուն»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատել է, որ Սարգսյանը հանրապետությունում չէ։ «Ըստ որոշ տեղեկությունների, Սարգսյանը մեկնել է Իսպանիա։ ԿԲ նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության շրջանում մամուլում լուրեր էին պտտվում, թե նա Իսպանիայում ծովափնյա շքեղ առանձնատուն ունի: «Առավոտ» օրաթերթը նույնիսկ տպագրել էր այդ առանձնատան լուսանկարը»»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։