
Մանուկ Վարդանյանը կվերադառնա կադաստրի կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը կրկին նշանակվելու է իր վաղեմի պաշտոնին։
«Բանն այն է, որ Երվանդ Զախարյանի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակելուց հետո այդ պաշտոնը թափուր է մնալու։ Բայց թե որքանով է իրական դառնալու այդ նշանակումը, ցույց կտա ժամանակը, քանի որ երեկ շրջանառության մեջ դրվեց ևս մեկ հավանական թեկնածուի՝ Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի անունը։ Մարտին Սարգսյանի թեկնածությունը հավանական է համարվում այնքանով որ վերջինս վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ ընկերն է»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։