Սերժ Սարգսյանը մարզպետ կնշանակի Հովիկ Աբրահամյանի մտերիմին. «Հրապարակ»

«Այսօր կառավարության նիստում վերջապես կհայտարարվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնանկության վերաբերյալ, որի մասին դեռ օրեր առաջ ենք գրել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Գրիգորյանը կնշանակվի բնապահպանության նախարար, իսկ մարզպետի պոստը, երկար ծանրութեթև անելուց հետո, Սերժ Սարգսյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է հանձնել մարզի ջրօգտագործման բաժնի պետ Ռոբերտ Աբրահամյանին։ Նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ թեև ազգակցական կապեր չունի, բայց մտերիմներից է։ Ի դեպ, խոսվում էր Արգամիչի մորաքրոջ թոռ Կարինե Պողոսյանի թեկնածության մասին, սակայն կուսակցությունում գտել են, որ նա գլուխ չի հանի»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930