«Մարգինալ» լինելը երբեմն վատ չէ. «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
Վերջերս «Ռեգնումում» կարդացի լրատվություն այն մասին, որ ապրիլի 28-ին մոտ մի տասնյակ «մարգինալներ հակառոաաստանյան ակցիա էին անցկացրել» Ազատության հրապարակում։

«Հակառուսաստան ան» է համարվում ցույցը, որի մասնակիցները դեմ են արտահայտվել Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն։ Որքան գիտեմ, Մաքսային միությունն ու Ռուսաստանը նույն բանը չեն։ Ինձ, օրինակ, թվում է, որ այդ ՄՄ-ն հակասում է Ռուսաստանի, ինչպես նաև Բելաոուսի և Ղազախստանի շահերին, այդ երկրները տնտեսապես ոչ մի բան էլ չեն շահում այդ միությունից, որը իզուր տեղը պետությունների միջև ավելորդ լարվածություն է ստեղծում։

Բայց դա իրենց ժողովուրդների գործն է՝ նրանք կամ գտնում են, որ ղեկավարները միշտ ճիշտ են, կամ էլ համձայն չեն այդ ղեկավարների հետ, բայց ձայն չեն հանում։

Եթե մարդիկ ցույց են անում ՌՌ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ, ապա դա նույնպես չի նշանակում, որ նրանք «հակաոուսաստանյան» կամ, առավել ևս ՝ «հակառուսական» դիրքորոշում ունեն։ Այդպիսի նույնականացում կարող է տեղի ունենալ միայն տոտալիտար հասարակարգերում։

Մեր երկրում ոչ ոք չի կարծում, չէ՞, որ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները պայքարում են Հայաստանի կամ հայության դեմ։ Պուտինը՝ Ռուսաստանի մարմնավորումը չէ. ճիշտ նույն ձևով շատ մարդկանց աշխարհում կարող են դուր չգալ, ասենք, Դևիդ Քեմերոնի քայլերը, բայց այդ մարդիկ կարող են միաժամանակ ջերմ բրիտանասերներ լինել։

Բայց ամենահետաքրքիրն այստեղ, իհարկե, «մարգինալներ» բառն է։ Կա, այսինքն, «մեյնսթ րիմ», և կան նրանք, ովքեր գտնվում են լուսանց֊քից դուրս։ Այդ կարգավիճակում լինելը լա՞վ է, թե՞ վատ։

Նայած, թե որն է «լուսանցքից ներս» գտնվող հոսանքը։ Եթե այդ հոսանքի ներկայացուցիչները որոշել են փողոցում շորերով քայլել, իսկ նրանց հակադրվողները՝ փետուրներով, ապա այս հարցում մարգինալ լինելը թերևս այնքան էլ դրվատելի երևույթ չէ։ Բայց եթե «մեյնսթրիմը» պնդում է, որ երկրագունդը տափակ է, իսկ մի քանի «մարգինալ» եկել է այն եզրակացության, որ մեր մոլորակը կլոր է, ապա գուցե գերադասելի է հայտնվել լուսանցքից դուրս։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս