Գալուստ Սահակյանը ցանկանում է կրճատել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների քանակը. «Հրապարակ»

«ԱԺ-ում փորձում են ոչ միայն կարգի բերել ԱԺ-ն «ռեստորանի, գիշերային ակումբի» տեղ դրած լրագրողներին և պատգամավորների օգնականուհիներին` դրես-կոդ սահմանելով, այլև Գալուստ Գրիգորիչն ակնարկել է լրագրողների քանակի մասով»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների քանակը 300-ից ավելի է, այսուհետ մտադիր են հավատարմագրել միայն 5 տարի աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին: «Փաստորեն, ցանկանում եք նոր մոտեցո՞ւմ հանդես բերել հավատարմագրման հարցում»,- հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին: «Ես պառլամենտում աշխատանքի մեծ փորձ ունեցող լրագրողների հետ հանդիպում կունենամ ու ինչ-որ բան եթե ունենամ, իրենց հետ կխոսեմ, այո, կա իրենց հետ հանդիպելու, զրուցելու, իրենց լսելու ցանկություն»»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս