
Հայ պատգամավորներն էլի կմեկնեն Բաքու. «ՀԺ»

«Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձավ ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակությունը, իսկ այս ամսվա վերջին, ՀԺ-ի տեղեկություններով, Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան նստաշրջանը, և ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը Բաքու է պատրաստվում մեկնել այդ նստաշրջանին մասնակցելու համար: ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամներն են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը (պատվիրակության ղեկավար), ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։