Էլի ռուսներ` նույն ակումբում. «ՀԺ»

«Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավարությունը, որը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի ու հայ պատգամավորների աղմկահարույց հանդիպման կազմակերպիչն էր, որոշել է շարունակել այդ հանդիպումների շարքը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Այդ մասին մեր զրույցում հայտնեց ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը: Սպասվում է, որ հունիսի 23-ին Հայաստան կժամանեն Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ Օլեգ Վելիկորեդչանը, Միխայիլ Դեմիդեդկոն եւ այլք, եւ քննարկում կանցկացնեն «Եվրասիական տնտեսական միություն. առավելություններ եւ հեռանկարներ» թեմայով:

Հարցին, թե հայկական կողմը ովքե՞ր են ներկայացնելու, Թումանյանը ասաց.«Պատգամավորներ»:

Ի դեպ, հունիսի 23-ին սպասվող հանդիպումը անց է կացվելու թարգմանչի միջոցով, այնինչ նախկինում այս ակումբում հանդիպումները անցել են միմիայն ռուսերեն, ու «Լեզվի մասին» օրենքը խախտվել է, ինչը բարձրաձայնվեց նաեւ ԱԺ նիստերի ժամանակ:

Հարցին, թե ինչո՞ւ նախկինում հայերեն չէին անցկացվում հանդիպումները, Թումանյանը պատասխանեց. «Կողմերից նման պահանջ չի եղել, բայց այս անգամ Գալուստ Սահակյանը հրահանգ է տվել, ու կլինի նաեւ թարգմանություն»»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս