
Ոստիկանություն են բերման ենթարկվել 4 հայտնի գողականներ. «Հրապարակ»

«Երեկ երեկոյան ժամը 11-ի դրությամբ ոստիկանություն էին բերման ենթարկվել 4 հայտնի գողականներ, որոնց անձնագրային անունները ճշտել չստացվեց, բայց նրանք հայտնի են իրենց մականուններով. Մանետի տղա Սամո, Գոնչո, օրենքով գող Խոյի տղա գող Աֆուլիկ, Շահումյանցի Ժիրո»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Վերջին օրերին այս հեղինակությունների շրջանում ռեյդեր եւ խուզարկություններ են արվել: Երեկ լուրեր էին պտտվում նաեւ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է հայտնի Վստրեչի Ապերին, բայց լուրը ճշտել չհաջողվեց»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։