Րաֆֆի Հովհաննիսյանը փոշմանել է՝ չի հեռանում «Ժառանգությունից». «Հրապարակ»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած ամիսներ առաջ ցանկություն էր հայտնել թողնելու կուսակցության ղեկը, կուսակցության համագումարին ընդառաջ կրկին մտքափոխ է եղել՝ «Նաջարյանը փոշմանել է»»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Սա, իհարկե, տեղավորվում է նրա վերջին մեկ տարվա քաղաքական գործունեության տրամաբանության շրջանակներում: Եվ եթե իր կուսակիցներից մի մասի համար սա ուրախության պատճառ է, ապա կան նաև այնպիսիք, որ առանձնապես ոգևորված չեն նրա այս մտադրությունից:

Ինչևէ, կուսակցությունը պատրաստվում է հունիսի 28-ի համագումարին: Արդեն հայտնի է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վարչության կազմն ընդլայնվելու է` 11-ից դառնալով 15: Նախկին կազմից վարչությունը լքելու են Ստեփան Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Լուսինե Պետրոսյանը:

Նոր վարչությունում կմնան Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը: Թե ինչու են ընդգծված արևմտամետ հայացքներով ներկայացուցիչները լքում վարչությունը, կուսակցությունից պայմանավորում են մասնավոր պատճառներով:

Իրականում սա կուսակցության քաղաքական հստակ գծի բացակայության ու չկողմնորոշվածության հետևանք է:

Մեկ Ռուսաստանի, մեկ Արևմուտքի արանքում դեգերող կուսակցության առաջնորդը չի կարողանում Արևմուտքին ներել նախագահական կեղծված ընտրություններին տրված գնահատականների համար: Թեև պաշտոնապես պնդում են մի գծի մասին` արևմտյան արժեքներ և վերջ»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս